Speccy, անվճար ծրագիր[1], որը իրենից ներկայացնում է օգտագործման մեջ պարզ և հզոր գործիք, որը տրամադրում է մանրամասն տեղեկություն համակարգի, ինչպես նաև անհատական համակարգչի ամեն սարքային ապահովման մասին։ Ծրագիրը մշակվել է բրիտանական Piriform Limited ընկերության կողմից և գրվել է C++ լեզվով։

Տեսակutility software?
Նախագծումը՝Piriform
Գրված է՝C++
ՕՀWindows
Կայքccleaner.com/speccy

Բնութագիր խմբագրել

Speccy տրամադրում է մանրամասն տեղեկություն համակարգչի յուրաքանչյուր սարքի մասին, այդ թվում՝ պրոցեսսորի, մայրական սալիկի, հիշողության, օպերացիոն համակարգի, օպտիկական և կոշտ սկավառակների, ցանցի, ձայնային սարքի և այլնի։

Բացի տվյալները դիտումից կարելի է պահպանել դրանք սկավառակի վրա, txt կամ xml ֆորմատով կամ տպել։

Հնարավորություններ խմբագրել

Ծրագրի ողջ ունակությունները նշված են պաշտոնական կայքում[2] Ծրագիրը տրամադրում է մանրամասն տեղեկություններ՝

  • Պրոցեսսորի
  • Կոշտ սկավառակի
  • Օպերատիվ հիշողության
  • Գրաֆիկական քարտի
  • Օպերացիան համակարգի։

Դյուրակիր տարբերակ խմբագրել

Speccy Portable-ը[3], հատուկ տարբերակ է, որը ունակ է աշխատել տեղեկությունների շարժական կրիչների վրայից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С 2013 года Лицензионное соглашение запрещает использование Speccy в «корпоративном и коммерческом окружении»: «Software License Agreement» (անգլերեն). Piriform. 7 января 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին.
  2. Speccy — System Information — Free Download
  3. Speccy — Builds

Արտաքին հղումներ խմբագրել