Son of Dork
Son of Dork, բրիտանական փոփ փանք խումբ Լոնդոնից, որը կազմել է Ջեյմս Բորնին (James Bourne) իր նախորդ խմբի՝ Busted, 2005 թվականին կազմալուծումից մի քանի ամիս անց։ Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է երկու սինգլ և մեկ ստուդիական ալբոմ՝ Welcome to Loserville, որը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է ոսկե ալբոմ։ 2008 թվականի վերջին խումբն ամբողջությամբ դադարեցրել է ակտիվությունը։
Son of Dork | |
---|---|
Բնօրինակ անուն | Son of Dork |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ փանկ |
Գործունեություն | 2005 | –2008
Լեյբլ | Mercury Records (2005-2007) |
Կապված | Busted, McFly |
Կայք | sonofdork.com |
Անդամներ | |
Ջեյմս Բորն Դեյվիդ Ուիլիամս Քրիս Լեոնարդ Սթիվ Ռաշտոն Դեննի Հոլ |
Պատմություն
խմբագրելԽմբի կազմավորում
խմբագրելSon of Dork խումբը ստեղծվել է 2005 թվականին վոկալիստ ու կիթառահար Ջեյմս Բորնի, հարվածային գործիքահար Դենի Հոլլի, բասկիթառիստ Սթիվեն Ռաշտոնի, կիթառահար Քրիս Լեոնարդի և ռիթմ կիթառիստ Դեյվիդ Ուիլյամսի կազմով[1]։ Դեննին նախկինում նվագում էր հարդկոր/մետալ Spiral Rocks խմբում, Քրիսը՝ BBC հեռուստաալիքի Stamford Amp հաղորդման մեջ, Դեյվիդը Հարավային Ուելսի էմո խմբերից մեկում, իսկ Սթիվենը՝ Mr Cheerful-ում[2]։
Խմբի անվանումը վերցրել են 1990 թվականին թողարկած «Բարդ երեխա» ֆիլմի հատվածից, որտեղ արտասանվում է որպես «Son of Dork[3]»։
Welcome to Loserville (2005-2006)
խմբագրել2005 թվականի նոյեմբերին, ալբոմի թողարկումից մի քանի շաբաթ անց, խումբը թողարկել է «Ticket Outta Loserville» սինգլը, որն առաջնելույթ է ունեցել «UK Singles Chart» հիթ-շքերթի երրորդ հորիզոնականով[4]։ Առաջին և միակ լիարժեք ալբոմը ձայնագրվել է անգլիական Mercury Records լեյբլում և թողարկվել է նոյեմբերի 21-ին՝ զբաղեցնելով «UK Albums Chart» հիթ-շքերթի 35-րդ հորիզոնականը[5]։ Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան հարյուր հազար օրինակ և դեկտեմբերի 16-ին «British Phonographic Industry» կազմակերպության կողմից ճանաչվել է ոսկե ալբոմ[6]։ Սկավառակը ստացել է քննադատների որոշ դրական արձագանքներ[7][8], ինչպես նաև Blink-182 փոփ փանկ խմբի «Enema of the State» ալբոմի հետ համեմատություն[9]։
Треклист альбома Welcome to Loserville | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Ticket Outta Loserville» | 3:22 | |||||||
2. | «Eddie's Song» | 3:44 | |||||||
3. | «Little Things» | 3:32 | |||||||
4. | «Party's Over» | 4:12 | |||||||
5. | «Boyband» | 3:00 | |||||||
6. | «Sick» | 3:31 | |||||||
7. | «Slacker» | 3:55 | |||||||
8. | «Holly... I'm the One» | 3:41 | |||||||
9. | «Wear Me Down» | 3:19 | |||||||
10. | «Murdered in the Mosh» | 3:25 | |||||||
46:47 |
Ալբոմից հետո՝ 2006 թվականի հունվարին, թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Eddie’s Song», որը գրավել է «UK Singles Chart» հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականը[10]։ Սինգլը դարձել է խմբի թողարկած վերջին երգը։
Get Happy Tour և Sic Puppy Records (2007)
խմբագրել2007 թվականի փետրվարի 6-ին խումբը «Wheatus», «Army of Freshmen» և «Bowling for Soup» խմբերի հետ մասնակցել է Get Happy Tour-ին[11]։
2007 թվականին խումբը անցում է կատարել Ջեյմսի ստեղծած անկախ Sic Puppy Records ձայնագրման կենտրոն, իսկ մարտին գլխավորել է «The Sic Tour»-ը, որը հնարավորություն է տվել որոշ անստորագրյալ խմբերի ելույթ ունենալ նրանց երկրպագունեի համար[12]։
Խմբի կազմալուծում (2007-2008)
խմբագրելՄի քանի ամիս մտածելուց հետո, Դեյվիդ Ուիլիամսը խմբից հեռանալուց հետո՝ 2007 թվականի հուլիսին, Myspace կայքի իր էջում գրել է, որ խումբը կազմալուծվել է[1][13]։ Նույն թվականի հոկտեմբերին խումբը լքել է Քրիս Լեոնարդը, իսկ մեկ տարի անց՝ քիչ ակտիվության պատճառով, խումբը լքել է նաև Սթիվ Ռաշտոնը։
2009 թվականի օգոստոսին Ջեյմս Բորնը և Էլիոթ Դևիսը հայտնել են իրենց երկօրյա երաժշտական ներկայացման մասին, որը հիմնվել է Welcome to Loserville ալբոմի վրա[14], իսկ ավելի ուշ այն երկարաձգել են մինչև ամբողջ շրջագայություն Վեստ Էնդով[15]։
2010 թվականի մարտին Ջեյմս Բորնը իր Թվեթերյան էջում գրել է, որ կարոտում է խմբին[16]։Միայն թե, մի քանի ամիս անց, իր մենակատարային ալբոմի թողարկվելու առիթով կազմակերպված հարցազրույցի ժամանակ Ջեյմսը խոսոտովանել է, որ խմբի վերամիաավորումը քիչ հավանական է[17]։
Խմբի կազմ=
խմբագրել- Ջեյմս Բորն - վոկալ, կիթառ
- Դեյվիդ Ուիլիամս - ռիթմ կիթառ
- Քրիս Լեոնարդ - կիթառ
- Սթիվ Ռաշտոն - բաս կիթառ, բեկ վոկալ
- Դեննի Հոլ - հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Son Of Dork on steffib’s Blog — Buzznet(չաշխատող հղում)
- ↑ «Son of Dork Biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Son of Dork AllMusic
- ↑ «Chart Stats — Son Of Dork — Ticket Outta Loserville». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Chart Stats — Son Of Dork — Welcome To Loserville». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «British Phonographic Industry». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Son Of Dork — Welcome To Loserville — Album reviews — musicOMH». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Yahoo! Music Album Review». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Son Of Dork — Welcome To Loserville — Drowned In Sound». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Chart Stats — Son Of Dork — Eddie's Song». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Tour Dates of Get Happy Tour with Bowling For Soup, Wheatus, Son of Dork». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «The Sic Tour — Sicpuppy Records — Making New Music Happen». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Son Of Dork Split — News Article — AbsolutePunk.net
- ↑ Loserville on MySpace
- ↑ Bourne’s LOSERVILLE: THE MUSICAL to Hit the West End?
- ↑ James Bourne sets Future Boy release date and hints at Son Of Dork reunion — Flecking Records
- ↑ James Bourne — Future Boy Interview — Flecking Records