Sic, լատիներեն բառ է, որը նշանակում է «այսպես», «այս կերպ», «հենց այդպես»։ Ամբողջությամբ՝ «sic erat scriptum» (թարգմանաբար՝ լատիներենից «այսպես էր գրված»)։ Օգտագործվում է ցույց տալու համար, որ նախորդող սխալ կամ անսովոր գրելաձևը մեջբերում է, այլ ոչ թե տպագրական սխալ։ Մեջբերվող արտահայտություններում բառը գրվում է շեղատառերով և վերցվում է կլոր փակագծերի մեջ՝ (sic): Երբեմն տեղադրվում է քառակուսի փակագծերում՝ [sic] կամ փոխարինվում է (!)-ով։ Իմաստով նշանակում է նաև «տեսնում եմ սխալը, բայց գրում եմ, ինչպես բնօրինակում է»։ Նաև օգտագործվում է տեքստում տվյալ հատվածի կարևորությունը, դրա հետ համաձայնությունը կամ ընթերցողի, գրախոսողի հեգնական վերաբերմունքը նշելու համար[1]։

Չպետք է շփոթել (sic)-ը (res)-ի հետ. այս ներածական բառը օգտագործվում է մեջբերվող հատվածի նկատմամբ անհավանություն կամ զայրույթ արտահայտելու համար, իսկ (sic)-ը կարող է նաև օգտագործվել՝ ընդգծելու հնացած կամ անսովոր արտահայտության ճշգրիտ փոխանցումը կամ շեշտելու սխալը՝ նշելով դրա անհեթեթությունը կամ հեգնանքը, կամ ճշգրտորեն մեջբերելու կասկածելի աղբյուրը՝ միաժամանակ պահպանելով մեջբերող անձի կամ կազմակերպության հեղինակությունը։ Հաճախ սխալի կոպտությունը ընդգծելու համար դրանից հետո դրվում է բացականչական նշան (sic!): Այնուամենայնիվ, ինքնին (sic)-ը չի արտահայտում մեջբերողի անձնական վերաբերմունքը առանձնացված նյութի նկատմամբ[2]։

Գոյություն ունեն նաև այլ վերծանումներ, որոնք, ըստ էության, լատիներեն sic բառի բեքրոնիմներ են (հետին թվով ստեղծված հապավումներ), օրինակ, անգլերենում «SIC»-ը կարող է լինել հապավում հետևյալ արտահայտությունների համար՝ «spelling is correct» (ուղղագրությունը ճիշտ է փոխանցված), «same in copy» (նույնն է ձեռագրում), «spelled incorrectly» (սխալ է գրված), «spelling incompetent» (անվարժ ուղղագրություն), «said in context» (ասված է համատեքստում), «stupid in context» (հիմար է համատեքստում) և այլ արտահայտությունների[3]։

Օգտագործման օրինակներ

խմբագրել
  Մեր զավակը <...> ձմռանը Շվեյցարիայից վերադարձավ Ռուսաստան, որտեղ բուժվում էր հիմարությունից (sic): Պետք է խոստովանել, որ նրան բախտ է ժպտացել, այնպես որ նա, չհաշված իր հետաքրքիր հիվանդությունը, որից բուժվում էր Շվեյցարիայում (մի՞թե հնարավոր է բուժվել հիմարությունից, պատկերացրեք), կարող էր իր օրինակով ապացուցել ռուսական առածի ճշմարտացիությունը. «որոշակի տեսակի մարդկանց՝ բախտը»։
- Դոստոևսկի, «Ապուշը»
 
  Պետերբուրգում կարծում էին, որ «ձախակողմյան» Չուլկովը կործանարար ազդեցություն է ունենում Տոլստոյի վրա, այդ մասին 1911 թվականին իր օրագրում գրել է Բլոկը՝ «Այս օրերին ես և մայրս (առանձին-առանձին) կարդացինք Ալ. Տոլստոյի նոր կատակերգությունը՝ «Բռնարարները»։ Լավ մտահղացում, լավ լեզու, ավանդույթներ՝ ամեն ինչ փչացված է խուլիգանությամբ, կյանքի հանդեպ անհասուն վերաբերմունքով, գեղարվեստական չափի բացակայությամբ։ Ըստ երևույթին, հիմա նրան թունավորում է Չուլկովը, իսկ ծաղրը (sic — Ե. Տ.) իր նկատմամբ, որը կարող էր լուրջ լինել, և անհավանական իրավիճակներ ստեղծել՝ Տոլստոյի մեջ շատ կա և՛ արյուն, և՛ ճարպ, և՛ ցանկասիրություն, և՛ ազնվականություն, և՛ տաղանդ...»:
- Է. Դ. Տոլստայան մեջբերում է Ա. Բլոկին իր «Երջանկության բանալիներ. Ալեքսեյ Տոլստոյը և գրական Պետերբուրգը»
 

Ժամանակակից օգտագործում

խմբագրել

Sic-ի օգտագործումը զգալիորեն աճել է քսաներորդ դարի կեսերին[4]։ Օրինակ, ԱՄՆ նահանգների դատական որոշումներում մինչև 1944 թվականը Westlaw տվյալների բազայում Sic-ը հանդիպում է 1239 անգամ, իսկ 1945-ից մինչև 1990 թվականներին արդեն՝ 69 168 անգամ[5]։ Հետազոտողները այս նշանի օգտագործման քանակի աճի հիմնական գործոն են նշում հեգնանքը կամ թաքնված ծաղրը, որը քողարկվում է Sic-ի օգնությամբ։

«Անչափավոր» Sic-ի օգտագործումը հակասություններ է առաջացրել, ստիպելով որոշ խմբագիրների, այդ թվում՝ մատենագետ Սայմոն Նովել-Սմիթին և գրական քննադատ Լեոն Էդելի[en], հանդես է եկել դրա դեմ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Э. А. Вартаньян Путешествие в слово. — М.: Просвещение, 2007. — 176 с. — (Твой кругозор). — ISBN 978-5-09-017947-8
  2. Quoting Accurately With Sic Արխիվացված 2020-10-30 Wayback Machine // Dictionary.com
  3. «Abbreviations.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին. | http://acronyms.thefreedictionary.com Արխիվացված 24 Սեպտեմբերի 2011 թվականին., 2010-06-22
  4. Bryan A. Garner. «The Oxford dictionary of American usage and style. Oxford University Press US, 2000». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  5. «Garner, Bryan A. (2001). "sic". A dictionary of modern legal usage (2nd ed.). USA: Oxford University Press. pp. 806–807». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  6. Leon Edel's "Introduction" to Henry James Letters (Volume 1, 1843 – 1875). Harvard University Press, 1974. {{{заглавие}}}. — ISBN 0-674-38780-5