Samsung Galaxy Tab S7, Galaxy Tab S7+ և Galaxy Tab S7 FE (Galaxy Tab S7 Fan Edition), Samsung ընկերության կոմից մշակված պլանշետներ։ Tab S7 և Tab S7+ ցուցադրվել են 2020 թվականի օգոստոսի 5-ին, Unpacked միջոցառման ժամանակ, իսկ Tab S7 Fan Edition-ը արդեն 2021 թվականի մայիսի 25ին[1]։

Samsung Galaxy Tab S7+.png
Samsung Galaxy Tab S7+

Դիզայն խմբագրել

Tab 7-ը կրում է իր նախկին տարբերակի դիզայներական լուծումները։ Սակայն էկրանի անկյունագիծը ավելացել է դառնալով՝ 11 և 12,4 դյույմ։ Պլանշետները ներկայացվել են 4 գույներով՝ միստիկ սև, արծաթագույն, բրոնզագույն և ռազմա-ծովային գունային լուծումներով[2]։

Տեխնիկական բնութագրեր խմբագրել

Էկրան խմբագրել

Galaxy Tab S7-ը օժտված է 11 դյույմ անկյունագծով 2560x1600 կետայնությամբ էկրանով, իսկ Tab S7+ 12,4 դյույմ և 2800x1752 կետայնությամբ էկրանով[3][4]։ Երկու տարբերակներն էլ ունեն 120 Հց կադրերի թարմացման հաճախականություն[5]։

Միջուկ խմբագրել

Երկու տարբերակներում էլ տեղադրված է Qualcomm Snapdragon 865+ պրոցեսսոր։ Պլանշետները նաև օժտված են Adreno 650 գրաֆիկական միջուկով։

Հիշողություն խմբագրել

Galaxy Tab S7 և Tab S7 + հասանելի են՝ 128, 256 և 512 Գբ ներքիմ հիշողություններով, սակայն կան տարածաշրջաններ, որտեղ ոչ բոլոր տարբերակներն են հասանելի։ Հիշողությունը կարելի է ավելացնել microSD-ի միջոցով մինչև 1 Տբ։ Օպերատիվ հիշողությունը բազային տարբերակում 6 Գբ է, սակայն կա հնարավորություն ավելացնելու մինչև 8 Գբ[6]։

Մարտկոց խմբագրել

Galaxy Tab S7 և Tab S7 + օգտագործում է չառանձնացվող մարտկոցներ՝ 8000 մԱժ և 10 090 մԱժ համապատասխանաբար։ Պլանշետները ունեն նաև արագ լիցքավորման հնարավորություն[6]։

Ցանց խմբագրել

Պլանշետի երկու տարբերակներն էլ աջակցում են 5G ցանց։ Ինչպես նաև կա տարբերակ Wi-Fi-ով[7]։

Տեսախցիկներ խմբագրել

Երկու տարբերակների հետնամասում էլ տեղակայված երկուական տեսախցիկներ[8]։

Օպերացիոն համակարգ խմբագրել

Galaxy Tab S7 և Tab S7 + ներկայացվել են Android 10-ով և One UI 2 շրջանակով։ Երկու տարբերակներն էլ աջակցում են Samsung DeX։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Meet Galaxy Tab S7 and S7+: Your Perfect Companion to Work, Play and More». Samsung Newsroom US. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Meet Galaxy Tab S7 and S7+: Your Perfect Companion to Work, Play and More». news.samsung.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Samsung Galaxy Tab S7 - Full tablet specifications». www.gsmarena.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Cipriani, Jason. «Samsung announces the Galaxy Tab S7 and S7 Plus, Android tablet built to get work done». ZDNet (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Samsung Galaxy Tab S7+ - Full tablet specifications». www.gsmarena.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  6. 6,0 6,1 «Samsung Galaxy Tab S7, Galaxy Tab S7+ With 120Hz Display Launched in India». NDTV Gadgets 360 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Samsung Galaxy Tab S7 & S7+». The Official Samsung Galaxy Site (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «Samsung Galaxy Tab S7 Plus Initial Review - Stunning iPad Pro alternative». xda-developers (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.