Samsung Galaxy Note 7՝ սմարթֆոն-թաբլեթ, Սամսունգ ընկերության արտադրանք, աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգով։ Ներկայացվել է 2016 թվականի օգոստոսի 2, պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի օգոստոսի 19, որպես Galaxy Note 5[1] հաջորդող։ Galaxy Note 7 իր նախորդ մոդելի կատարելագործված տարբերակն է։ Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնը Galaxy Note սերիայի վեցերորդ հեռախոսն է՝ անվանվել է յոթերորդ։ Ընկերությունը գնացել է այդ քայլին, որպեսզի սպառողները համեմատություն չդնեն ընկերության առաջատարի Samsung Galaxy S7 և Note 7 միջև։ Սմարթֆոնը ստացել է խոնավապաշտպանության և ջրադիմացկության սերտիֆիկատ[2]։

Samsung Galaxy Note 7
ԱրտադրողSamsung Electronics
Էկրանսենսորային էկրան մուլտիտիչ-էկրանի տեսակը SuperAMOLED 5.7 դյուրմ անկյունագծով և QuadHD-բանաձևով 2560×1440, 518 ppi (պիքսել դյուրմում)
Տեսախցիկ12 մեգապիքսելանոց, ավտոֆոկուսով
ՊրոցեսորSamsung Exynos 8890
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Հիշողության
քարտ
microSD-քարտ մինչև 256 ԳԲ
Մշտական
հիշողություն
64 ԳԲ
Մարտկոց3500 միլիամպեր ժամ
Չափս153.5 x 73.7 x 7.9 մմ
Քաշ169 գրամ
ՍերիաSamsung Galaxy Note
ՆախորդSamsung Galaxy Note 5
Տեղեկագիր նախազգուշացում, Galaxy Note 7 օգտագործումն ավտոբուսներում և շինություններում արգելելու մասին (Orlando ԱՄՆ)


Galaxy Note 7 թերություների պատճառով ստեղծված իրավիճակը շատ անհանգստացրեց բնապահպաններին, որովհետև Samsung չէր հայտարարել իր պլաները կապված սմարթֆոնի անվտանգ վերամշակման հարցում[3]։ Եթե սմարթֆոնները դեն նետվեին կստացվեր 730 տոննա տեխնոլոգիական աղբ։ Դա թույլ չտալու համար բնապահպանները խնդրագիր են ուղղել Samsung Electronics, խնդրելով սմարթֆոնները դեն նետելու փոխարեն դրանք վերամշակեն։

Ծրագրային ապահովումը խմբագրել

Samsung Galaxy Note 7 աշխատում է Android օպերացիոն համակարգի 6.0.1 Marshmallow տարբերակով, Grace UX ինտերֆեյսով։ Հնարավորություն ունի Android թարմացնել մինչև Android 7.0 Nougat տարբերակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Samsung Galaxy Note 7 arrives August 19th with curved display, iris scanner» (անգլերեն). The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. Dan Seifert. «Samsung will announce the Galaxy Note 7 on August 2nd» (անգլերեն). The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Окажутся ли 4,3 миллиона новых смартфонов Samsung на свалке?». Гринпис России. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել