SOLID

ծրագրավորման 5 գործելակերպերի մնեմոնիկ հապավում է․ Միակ պատասխանատվության սկզբունք, Բաց-փակ սկզբունք, Լիսկովի փոխարինման սկզբունք, Ինտեր

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման մեջ SOLID֊ը ծրագրավորման 5 գործելակերպերի մնեմոնիկ հապավում է, որը նպատակ ունի ծրագրային մշակումը դարձնել ավելի հասկանալի, ճկուն և կառավարելի։ Այս սկզբունքները ենթաբազմություն են այն բազմաթիվ սկզբունքների, որ առաջ են քաշվել ամերիկացի ծրագրային ապահովման ճարտարագետ և դասախոս Ռոբերտ Ս․ Մարտինի[1] կողմից առաջին անգամ ներմուծված 2000 թ․֊ի իր Նախագծման սկզբունքներ և նախագծման ձևանմուշներ հոդվածում[2]

SOLID սկզբունքները հետևյալն են․

Միակ պատասխանատվության սկզբունք խմբագրել

Յուրաքանչյուր դաս պետք է լուծի միայն մեկ խնդիր։ Դասը պետք է պատասխանատու լինի միայն մեկ խնդրի լուծման համար[3]։

Բաց-փակ սկզբունք խմբագրել

Ծրագրային սուբյեկտները (դասեր, մոդուլներ, ֆունկցիաներ) պետք է բաց լինեն ընդլայնման համար, փակ լինեն փոփոխությունների համար[4]։

Լիսկովի փոխարինման սկզբունք խմբագրել

Անհրաժեշտ է, որ ժառանգ դասերը կարողանան փոխարինել ծնող դասերին։ Այս սկզբունքի նպատակը կայանում է նրանում, որ ժառանգ դասերը կարող են օգտագործվել ծնող դասերի փոխարեն, որոնցից նրանք ձևավորվում են՝ առանց խափանելու ծրագիրը[5]։

Ինտերֆեյսի առանձնացման սկզբունք խմբագրել

Ծրագրային ապահովման սուբյեկտները չպետք է կախված լինեն այն մեթոդներից, որոնք նրանք չեն օգտագործում[6]։

Կախվածության ինվերսիայի սկզբունք խմբագրել

Կախվածության առարկան պետք է լինի աբստրակցիա, այլ ոչ թե կոնկրետություն.

  1. Վերին մակարդակի մոդուլները չպետք է կախված լինեն ցածր մակարդակի մոդուլներից։ Երկուսն էլ պետք է կախված լինեն աբստրակցիաներից։
  2. Աբստրակցիաները չպետք է կախված լինեն դետալներից։ Դետալները պետք է կախված լինեն աբստրակցիաներից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Martin, Robert C. (Dates back to at least 2003). «Principles օf Ood». butunclebob.com. Robert C. Martin. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  2. Martin, Robert C. (2000). «Design Principles and Design Patterns» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  4. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  6. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  7. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Tcharoyan, Artak (2020 թ․ մայիսի 9). «SOLID». Medium.