«Post թատրոն», անկախ թատերախումբ Սանկտ-Պետերբուրգում, հիմնադրվել է 2011 թվականին Դմիտրի Վոլկոստրելովի կողմից։

Picto infobox masks.png
Post թատրոն
Театр Post
Տեսակթատերախումբ
ղեկավարի պաշտոնԴմիտրի Վոլկոստրելով
ՀիմնադիրներԴմիտրի Վոլկոստրելով
ԵրկիրՌուսաստանի Դաշնություն
Գտնվելու վայրըՍանկտ-Պետերբուրգ
Հիմնադրման ամսաթիվ2011
Կայքteatrpost.ru

ՊատմությունԽմբագրել

«Post թատրոն»-ն անկախ թատերախումբ է, չունի սեփական տարածք և աշխատում է այլընտրանքային տարածքներում[1], սկսած ակումբներից ու պատկերասրահներից մինչև հին դղյակներ ու քաղաքային զբոսայգիներ։ Թատրոնը հիմնադրվել է 2011 թվականին, Սանկտ Պետերբուրգում, ռեժիսոր Դմիտրի Վոլկոստրելովի կողմից։ Այն իր շուրջն է հավաքել երիտասարդ դերասանների թիմ։ Խաղացանկի հիմք են դարձել Պավել Պրյաժկոյի և Իվան Վիրիպաևի սցենարով մի քանի փորձարարական ներկայացումներ, որոնք բեմադրվել են Վոլկոստրելովի և իր դերասաների կողմից 2010-2011 թվականներին։ «Post թատրոն»-ն իր աշխատանքի նպատակ է սահմանել «արդիական արվեստի և թատրոնի սերտացումը, նոր թատերական լեզվի փնտրտուքը և ժամանակակից աշխարհի ուսումնասիրությունը թատերական մեթոդներով»[1]։ Սկզբունքային կետերից մեկը միայն ժամանակակից հեղիանկների տեքստերի հետ աշխատանքն էր։ Թատերախմբի խաղացանկի հիմնական մասն ըստ բելառուս դրամատուրգ Պավել Պրյաժկոյի տեքստերի է, ով փորձեր է անում թատերական պիեսի ձևաչափերով։ 2012 թվականի մարտին թատրոնը ելույթներ է ունեցել Մոսկվայում, "After 7" տարածքում և Խոխլովյան նրբանցքում[2] Առաջին «պաշտոնական» ելույթը Մոսկվայում կայացել է 2012 թվականի մայիսին, «На Страстном» թատերական կենտրոնում, «Պիտեր-Մոսկվա-Պիտեր» ծրագրի շրջանակներում։

ԲեմադրություններԽմբագրել

  • 2010 — «Փակ դուռ», Պավել Պրյաժկո[2]
  • 2010 — «Հուլիս» , Իվան Վիրիպաև
  • 2011 — «Սրճարանի տերը», Պավել Պրյաժկո
  • 2011 — «Զինվոր», Պավել Պրյաժկո, Театром.doc-ի հետ համատեղ, Մոսկվա[1]։
  • 2012 — «Ես ազատ եմ» Պավել Պրյաժկո [3][4].
  • 2012 — «Shoot/Get Treasure/Repeat», Մարկ Ռավենհիլ[5] [5].
  • 2013 — «Տխուր հոկեիստը» Պավել Պրյաժկո, Տեսողական և կատարողական արվեստների կենտրոնի հետ համատեղ, Մինսկ
  • 2013 — «Դասախոսություն ոչնչի մասին», Ջոն Քեյջ
  • 2014 — «Զբոսայգիներ և այգիներ» Պավել Պրյաժկո
  • 2015 — «Դասախոսություն ոչնչի մասին» Ջոն Քեյջ
  • 2015 — «Մենք արդեն այստեղ ենք» Պավել Պրյաժկո
  • 2016 — «Դաշտ» Պավել Պրյաժկո
  • 2016 — «Անտեսանելի թատրոն»
  • 2017 — «Ես նստած եմ սենյակում», Էլվին Լյուսե

ՄեջբերումներԽմբագրել

  • «Հետաքրքիր է աշխատել ոչ թատերական տարածությունում, երբ մարդ մտնում է այդպիսի տարածք, նրա համար չի աշխատում սովորական մեխանիզմը։ Չէ՞ որ թատրոն գնալը մենք որոշակի կերպ ենք պատկերացնում. հանդերձասրահ, համարներ, բազկաթոռ, լույսն անջատվում է և այլն։ Կարծում եմ` կարևոր է այդ համակարգը խախտել»[1]։ Դմիտրի Վոլկոստրելով, 2012։
  • «Պրյաժկոյի ու Վոլկոստրելով տամդեմի հիմնական արժանիքն այն է, որ նրանց ներկայացումներն անսպասելի ուժով ու օրգանապես համատեղում են ժամանակակից թատրոնի էության արտացոլումն ու ժամանակակից մարդու ներքին մենախոսությունը։ Ի՞նչ է տալիս ինձ այս ներկայացումը։ Այն ինձ անգամ իրավունք է տալիս բեմադրել սեփական ներկայացումը, նույնքան պարզ, առանց հոնորարների ու չինովնիկների ցուցումների։ Եթե կցանկանաք, սա յուրօրինակ արթ-թերապիա է, ես այլևս չեմ ամաչում դրա մասին խոսել։ Ներկայացումն ինձ մոռացված ճշմարտություն է հիշեցնում այն մասին, որ անգամ մի այնպիսի անպիտանը, ինչպիսին ես եմ, իր էությամբ ազատ է»։ Անդրեյ Պրոնին, 2012[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Банасюкевич А. В Москве пройдут гастроли молодого театра из Санкт-Петербурга // РИА Новости. — 2012. — 26 марта.
  2. 2,0 2,1 Райкина М. Пришел солдат помыться // Московский комсомолец. — 2011. — 27 дек.
  3. Собств. корр. В Москве побывал «Театр Post» из Петербурга(չաշխատող հղում) // www.tvkultura.ru. — 2012. — 10 мая.
  4. Ренанский Д. Дмитрий Волкострелов пошел на «Прорыв» // OpenSpace.Ru. — 2011. — 12 янв.
  5. Берман Н. Посттеатральный синдром // www.gazeta.ru. — 2012. — 27 авг.
  6. Пронин А. Тандем Пряжко-Волкострелова в Москве // OpenSpace.Ru. — 2012. — 15 мая.

Արտաքին հղումներԽմբագրել