Porsche Panamera, հինգ տեղանոց ֆաստբեք, լյուքս դասի ավտոմեքենա։ Արտադրվում է 2009 թվականից Porsche ընկերության կողմից Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։

Porsche Panamera
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենաների մոդելային շարք
ԱրտադրողPorsche
Արտադրության տարիներ2009 թվականին
ԳործարաններԳերմանիա Լայպցիգ
ԴասԳրան Տուրիզմո
ՍեգմենտS
Դիզայն
Թափքի տիպ5-4
Դռների քանակ4
Բնութագիր
Անիվային բազա4-4
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4970
Լայնություն1931
Բարձրություն1418
Մասսա1770 կգ (PDK-այով։ 1800 կգ)
1935 կգ (4S)
1970 կգ (Turbo)
Դինամիկ
Առավ. արագություն285
Շուկայում
ՆմանAston Martin Rapide
Այլ
Բաքի ծավալ80/100 լ
ԴիզայներՄիքայել Մաուեր
Կայքporsche.com/international/models/panamera/(անգլ.) և porsche.com/germany/models/panamera/(գերմ.)
 Porsche Panamera Վիքիպահեստում
Porsche Panamera:

Ավտոմոբիլը ստացել է Panamera անվանումը՝ ի պատիվ Porsche-ի հաջող մեկնարկի Carrera Panamericana-յի ավտոմրցույթում։ Այս մեքենայով ընկերությունը սկսել է աշխատանքներ տանել XX դարի 50-ական թվականներից[1]։ 2010 թվականի սեպտեմբերի վաճառքի տվյալներով, վաճառվել են ավելի քան 25000 ավտոմոբիլ։ 2013 թվականի ամռանը Panamera ավտոմոբիլը ավելի լավ արդիականացման մեջ էր, նա ավելի հզորացրեց առջևի և հետևի անվահետքերը, էլ ավելի գեղեցկացրեց և վերակառուցեց մեքենայի սրահը։

Տեխնիկակն բնութագիրներ խմբագրել

Շարժիչ խմբագրել

Porsche Panamera-ն կահավորված նորագույն շարժիչներով[2]։ Սակայն այդ հզոր շարժիչներն ավտոմեքենայի մեջտեղավորելու համար Porsche-ի ինժեներները որոշում են մի փոքր հարթեցնել շարժիչի տակի մասը, որպեսզի նա լիովին տեղավորվի ավտոմոբիլի մեջ։ Այդպես նաև նրանք հարթեցրել են փոխանցման մեխանիզմը։ Այդպիսով նվազել է նաև ավտոմոբիլի ծանր պտտվող մասերը մինչև 16,5 % (9,5 կգ)։ Շարժիչների օպերացիոն ջերմաստիճանը դարձել է էլ ավելի բարձր, դրանով իսկ մեծացնելով շարժիչի արդյունավետությունը։ Սակայն, շարժիչների արդյունավետության բարձրացումը, չէր օգնում էներգիայի և վառելիքի տնետեսության բարելավմանը։ Sport Plus ռեժիմի ժամանակ խլարարներում բացվում է ջրի հակառակ ճնշման փականը, որը ավելացնում է ավտոմեքենայի հզորությունը։

Ընդհանուր վառելիքի խնայողություն խմբագրել

PDK 0,8 լ/100 կմ 3,2 լ/100 կմ
Աերոդինամիկայի նվազեցում և մեխանիկական դիմադրություն 0,7 լ/100 կմ
Շարժիչի և փոխանցման տուփի օպտիմալացում 0,7 լ/100 կմ
Start/Stop համակարգ 0,6 լ/100 կմ
Մեխանիկական և հիդրավլիկ կորուստների կրճատում 0,4 լ/100 կմ

Մոդելի տարբերակներ խմբագրել

Porsche Panamera: Panamera S Panamera 4S Panamera Turbo
Առքելակներ. Առջևի եւ հետևի օդափոխվող սկավառակներ
Դիմացի կասեցում. Ալյումինե երկողմյան լծակ
Անիվներ/Առջի անիվներ. 245/50 ZR18 255/45 ZR19
Անիվներ/Հետևի անիվներ. 275/45 ZR18 285/40 ZR19
Բազային գներ; 94.575 € 102.251 € 141.390 €

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Журнал Автоцентр № 33 10 августа 2009 стр. 16
  2. Обзорная статья о Porsche Panamera в газете Авторевю(չաշխատող հղում)