Porsche 918, հիբրիդային սուպերմեքենա, որն արտադրվում է գերմանական Porsche-ի կողմից։ Արտադրվում է 2 մոդելի ձևով՝ 918 Spyder(ստանդարտ) և 918 Spyder "Weissach Package"(թեթևացված)։ Մեքենան պատրաստված է Porsche RS Spyder մրցարշավային մեքենայի հիման վրա և յուրաքանչյուր 100 կմ ճանապարհին ծախսում է ընդամենը 3.3 լիտր վառելիք։ Մեքենան ամբողջությամբ պատրաստված է ածխապլաստից։

Porsche 918 Spyder
Porsche 918 Spyder IAA 2013.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողPorsche
ԵրկիրԳերմանիա
Արտադրության տարիներ2013 թվականից մինչ օրս
ՆախորդPorsche Carrera GT
Դասսուպերմեքենա
Դիզայն
Թափքի տիպռոդսթեր
Դռների քանակ2
Ամբողջակազմ2
Շարժիչներ
Շարժիչբենզինային V8 608 ձիաուժ, էլեկտրական 887 ձիաուժ
Բնութագիր
Անիվային բազա4x4
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4643 մմ
Լայնություն1940 մմ
Բարձրություն1167 մմ
Մասսա1675կգ
Դինամիկ
Առջևի անվահետք1664 մմ
Հետևի անվահետք1612 մմ
Շուկայում
ՆմանLaFerrari, McLaren P1
Կայքporsche.com
Porsche 918 Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Նման մեքենա ստեղծելու գաղափարը փորձարկվել է մրցարշավային Porsche 911 GT3 R Hybrid-ի վրա։ 2010 թվականի դեկտեմբերին այդ մեքենան ստացավ գերմանական ավտոսպորտի միության «Շրջակա միջավայրի պահպանություն» մրցանակը։ Առաջին անգամ 918 մոդելի մեքենան պատրաստվեց ռոդսթերի թափքով և ցուցադրվեց Ժնևի ավտոսալոնում 2010 թվականին՝ որպես կոնցեպցիոն մեքենա։ 918 Spyder-ի կոնցեպտի վերամշակումը և արտադրության անցումը տևեց ընդամենը 5 ամիս։

Տեխնիկական տվյալներԽմբագրել

Բենզինային Շարժիչ
ձևը V-8
աշխատանքային ծավալ 4,6 լիտր
պտտող մոմենտ 530 Նյուտոն/մետր
հզորություն 608 ձիաուժ 8500 պտույտ/րոպե-ի դեպքում
առավելագույն պտույտների թիվը 9150 պտույտ/րոպե
էլեկտրաշարժիչ
մարտկոց լիթիում-իոնային
հետևի շարժիչի հզորություն 115 կվատ
առջևի շարժիչի հզորություն 95 կվատ
Շարժիչների ընդհանուր տվյալներ
հզորություն 887 ձիաուժ 8500 պտույտ/րոպե-ի դեպքում
պտտող մոմենտ 1280 Նյուտոն/մետր 800-5000 պտույտ/րոպե-ի դեպքում
Տրանսմիսիա
փոխանցման տուփ և աստիճան կրկնակի սեղմիչներով
Անվահեծեր
առջևի 20սմ
հետևի 20սմ

Դինամիկ տվյալներԽմբագրել

0-100 կմ/ժ արագություն 2,6 վրկ
0-200 կմ/ժ արագություն 7,3 վրկ
0-300 կմ/ժ արագություն 20,9 վրկ
առավելագույն արագություն 345 կմ/ժ
առավելագույն արագություն միայն էլեկտրաշարժիչներով 150 կմ/ժ
մեկ մարտկոցով անցած ճանապարհը 16-31 կմ

Շուկայական տվյալներԽմբագրել

2012 թվականի հուլիսին Porsche-ն ստացավ ավելի քան հազար պատվեր 918 մոդելի համար, սակայն ընկերությունը նշեց, որ մեքենան կարտադրվի ընդամենը 918 օրինակով։ Ընկերությունը մեքենայի համար տալիս է 4 տարի, իսկ միայն էլեկտրաշարժիչների համար՝ 7 տարի երաշխիք։ Մեքենայի գինը կազմում է 768026 €, որը գերազանցում է ընկերության ամենաթանկ սերիական մոդելի ՝ Porsche Carrera GT-ի արժեքը։

Արտաքին հղումներԽմբագրել