Playaz Circle
Playaz Circle, ամերիկյան հիփ հոփ դուետ, որն հիմնադրվել է 1997 թվականին։ Դուետի անդամներն են Թիթի Բոյն ու Դալը Բոյը, ովքեր մանկության ընկերներ են[1]։ 2007 թվականին դուետը թողարկել է իր «Supply & Demand» անվանումը կրող առաջին ալբոմը, որն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը[2]։ Այդ ալբոմի «Duffle Bag Boy» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[3]։ Դուետի երկրորդ՝ «Flight 360: The Takeoff» կոչվող ալբոմը թողարկվել է 2009 թվականին և զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը Billboard 200-ում[2]։
Playaz Circle | |
---|---|
Երկիր | Քոլեջ Փարկ, Ջորջիա, ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Գործունեություն | 1997-2010 |
Լեյբլ | Disturbing tha Peace, Kokaine City Entertainment, Def Jam Recordings, Def Jam South |
Կապված | Լուդաքրիս, Լիլ Ուեյն |
Կայք | playazcircle.net |
Անդամներ | |
Թիթի Բոյ Դալը Բոյ |
Սկավառակագրություն խմբագրել
- Ստուդիական ալբոմներ
- «Supply & Demand» (2007)
- «Flight 360: The Takeoff» (2009)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Playaz Circle»։ BET։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2015
- ↑ 2,0 2,1 «Playaz Circle - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2015
- ↑ «Playaz Circle - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-11-ին։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2015
Արտաքին հղումներ խմբագրել
- Դուետի էջը Allmusic կայքում