Խոզուկասնկեր
(Վերահղված է Paxillaceaeից)
Խոզուկասնկեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բազիդիոմիցետներ, բարձրակարգ սնկերի դաս | ||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Paxillaceae Lotsy, 1907 | ||||||||||
|
Խոզուկասնկեր (լատին․՝ Paxillacelae) , խոզուկասնկայինների ընտանիք։ Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 ցեղ։
Տարածվածություն խմբագրել
Առավել տարածված է բարակ խոզուկասունկը (P. involutus)։ Հանդիպում է ամենուր՝ տարբեր տիպի անտառներում, այգիներում, ծառերի բների մոտ կամ հողի վրա՝ ամռան ամիսներից մինչև ուշ աշուն (1200-2000// բարձր-ներում)։
Արտաքին տեսք խմբագրել
Գլխարկը (տրամագիծը՝ 5-15 սմ) թաղիքանման կամ թավշանման մակերեսով է, սկզբում՝ ուռուցիկ, հետո՝ տափակ, կենտրոնում՝ ձագարաձև գոգավորությամբ, դեղնագորշավուն։ Թիթեղները գորշ են, հաստ, իջնում են ոտիկի վրա, սեղմելուց հետո մգանում են։ Պտղամիսը փխրուն է, փափուկ, դեղնավուն։ Ոտիկը կենտրոնական է կամ կողքային, բարձր.՝ մինչև 9 սմ, ստորին մասը՝ նեղ, գորշ։ Թունավոր է։ Օդից և հողից կլանում է ծանր մետաղներ։
Տեսակներ խմբագրել
- Austrogaster Singer, 1962
- Gyrodon Opat., 1836
- Hydnomerulius Jarosch & Besl, 2001
- Paragyrodon (Singer) Singer, 1942
- Paxillus Fr., 1835
Պատկերասրահ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Вавриш П.О., Горовой Л.Ф. Грибы в лесу и на столе. — К.: «Урожай», 1993. — С. 77. — ISBN 5-337-00728-9
- Грибы: Справочник. — М.: «Астрель», «АСТ», 2001. — С. 31. — ISBN 5-17-009961-4