Nu (ծրագրավորման լեզու)

ծրագրավորման լեզու

Nu, օբյեկտ կողմնորոշված, ինտերպրետացվող, Lisp–անման շարահյուսությամբ ծրագրավորման լեզու, որն ստեղծվել է Թիմ Բարկսի կողմից որպես այլընտրանքային կոդավորման լեզու Cocoa API–ով Mac OS X–ի համար ծրագրեր ստեղծելու համար։ Գոյություն ունեն նաև տարբերակներ Լինուքսի և iPhone–ի համար։

Nu
Տեսակծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու և օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու
Սեմանտիկակառուցվածքային, իմպերատիվ, օբյեկտ կողմնորոշված
Առաջացել է2007
ՍտեղծողԹիմ Բարկս
ՆախագծողԹիմ Բարկս
ՕՀմաքՕՍ
Տիպիզացիադինամիկ
Ընթացիկ տարբերակ2.1.0 2013-4-15 (10 տարի առաջ)
Ներշնչվել էLisp, Objective-C, Ruby
ԱրտոնագիրApache License, v. 2.0
Կայքprogramming.nu

Լեզվի մասին առաջին անգամ հայտարարվել է 2007 թ․ օգոստոսին տեղի ունեցած C4 կոնֆերանսի ժամանակ[1]։

Կոդի օրինակ խմբագրել

Nu ծրագրավորման լեզվով գրված այս կոդը բաղադրյալ թվերի որոշման պարզ դաս է։

(class Complex is NSObject
  (ivar (double) real
        (double) imaginary)

  (- initWithReal:(double) x imaginary:(double) y is
    (super init)
    (set @real x)
    (set @imaginary y)
    self))

Օրինակն իրենից ներկայացնում է բաղադրյալ թվերի որոշման պարզ ծրագիր։ Այն հայտարարում է մի քանի փոփոխականներ և մի մեթոդ՝ օբյեկտն ինիցիալիզացելու համար։ Այն ցույց է տալիս Nu կոդի պարզությունը Objective-C լեզվով գրված համարժեք կոդի նկատմամբ։ Այն նաև ցույց է տալիս պարզությունը Ruby–ի նկատմամբ։

(unless @prefix
        (set @prefix 
             "#{((((NSProcessInfo processInfo) arguments) 0) dirName)}.."))

(unless @icon_files 
        (set @icon_files 
             (array "#{@prefix}/share/nu/resources/nu.icns")))

Այս կոդում, բացի Nu–ի հետ տարածվող nuke գործիքից, ցուցադրվում է նաև Objective-C–ի, Lisp–ի, և Ruby–ի ազդեցությունները լեզվի ընդհանուր տեսքի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Burks: Bridges and Beyond». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել