macOS Ventura, (13-րդ տարբերակ), macOS օպերացիոն համակարգի 19-րդ հիմնական տարբերակը, որը նախատեսված է Apple-ի Macintosh համակարգիչների համար։ Սա համարվում է macOS Monterey-ի հաջորդողը, որի մասին հայտարարվել է 2022 թվականի հուլիսի 6-ին WWDC-ի ժամանակ[1][2]։ Օպերացիոն համակարգը կրում է Վենտուրա շրջանի անվանումը (Կալիֆորմնիա), համաձայն ընկերության կողմից ընդունված անվանավորմամբ, որը սկսել է OS X Mavericks տարբերակից։

Ծրագրավորողների համար նախատեսված առաջին տարբերակը թողարկվել է 2022 թվականի հուլիսի 6-ին, իսկ վերջնական թողարկումը կատարել է 2022 թվականի հոկտեմբերի 24-ին[2][3]։

Նորամուծություններ և փոփոխություններ խմբագրել

macOS Ventura-ն օժտված է մի շարք փոփոխություններով և նոր հավելվածներով, այդ թվում[3]

  • «Եղանակ»-ի հավելված
  • «Ժամ» հավելված, որը ցույց է տալիս ժամը տարբեր ժամային գոտիներում, թույլ տալիս կառավարել զարթուցիչը և վայրկյանաչափը
  • Stage Manager, նոր գործի, որը թույլ է տալիս կառավարել աշխատանքային սեղանի պատուհանները
  • Բարելավել է որոնման համակարգը և էլեկտրոնային փոստի կառավարման համակարգը
  • Բարելավաել է Spotlight-ի որոնաման համակարգի արդյունքների հետ աշխատանքը
  • Safari-ի նոր տարբերակ
  • «Հաղորդագրություններ»-ի թարմացված հավելված, որը թույլ է տալիս խմբագրել կամ ջնջել iMessage-ի հաղորդագրությունը ուղարկելուն հաջորդող 15 րոպեների ընթացքում
  • Handoff-ը ընդլայնում FaceTime-ի համար, որը թույլ է տալիս կատարել զանգ մի քանի Apple սարքերի միջև
  • Նոր դիզայն «Կարգավորումներ»-ի պատուհանի համար
  • Game Center-ի թարմացված կառավարման վահանակ
  • Նոր և թարմացված Apple Maps հավելված
  • Թարմացված դիզայն Siri-ի համար

Աջակցվող սարքեր խմբագրել

macOS Ventura-ը դադարեցում է աջակցումը մի շարք սարքերի համար, հիմնականում 2013 թվականից մինչև 2017 թվականի թողարկման։ Համակարգը աջակցվում է հետևյալ սարքերի կողմից[4][5]

  • MacBook (2017 թվական)
  • MacBook Air (2018 թվական և ավելի նոր)
  • MacBook Pro (2017 թվական և ավելի նոր)
  • Mac mini (2018 թվական և ավելի նոր)
  • iMac (2017 թվական և ավելի նոր)
  • iMac Pro (2017 թվական և ավելի նոր)
  • Mac Studio (2022 թվական)
  • Mac Pro (2019 թվական և ավելի նոր)

Տարբերակների պատմություն խմբագրել

Նախկին տարբերակ Վերջին տարբերակ Վերջին տարբերակը ծրագրավորողների համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emma Roth (2022 թ․ հունիսի 6). «Apple WWDC 2022: the 16 biggest announcements». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  2. 2,0 2,1 Monica Chin (2022 թ․ հունիսի 6). «Apple announces macOS Ventura with new Stage Manager organization tool». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 «macOS Ventura Preview». Apple (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  4. Haslam, Karen (2022 թ․ հոկտեմբերի 24). «macOS 13 Ventura». Macworld (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  5. «macOS Ventura is compatible with these computers». Apple Support. Apple, Inc. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
Տարբերակ Հավաքման համար Թողարկման տարեթիվ Նշում
13.0 Beta 1 22A5266r 2022-6-6 (21 ամիս առաջ)
13.0 Beta 2 22A5286j 2022-6-22 (21 ամիս առաջ)
13.0 Beta 3 22A5295h 2022-7-6 (20 ամիս առաջ)
13.0 Beta 3 Update 22A5295i 2022-7-11 (20 ամիս առաջ) Առաջին հանրային բետա տարբերակ
13.0 Beta 4 22A5311f 2022-7-27 (19 ամիս առաջ)
13.0 Beta 5 22A5321d 2022-8-8 (19 ամիս առաջ)
13.0 Beta 6 22A5331f 2022-8-25 (19 ամիս առաջ)
13.0 Beta 7 22A5342f 2022-9-9 (18 ամիս առաջ)
13.0 Beta 8 22A5352e 2022-9-20 (18 ամիս առաջ)
13.0 Beta 9 21A5543b 2022-9-27 (17 ամիս առաջ)
13.0 Beta 10 22A5365d 2022-10-04 (17 ամիս առաջ)
13.0 Beta 11 22A5373b 2022-10-11 (17 ամիս առաջ)
13.0 RC 22A379 2022-10-18 (17 ամիս առաջ)
13.0 RC 2 22A380 2022-10-20 (17 ամիս առաջ) macOS 13 Ventura Release Notes
13.0 22A380 2022-10-24 (17 ամիս առաջ) News and Updates macOS 13 (22A380)
13.1 22C65 2022-12-13 (15 ամիս առաջ) News and Updates macOS 13.1 (22C65)
13.2 22D49 2023-01-23 (14 ամիս առաջ) macOS 13.2 Ventura Release Notes
13.2.1 22D68 2023-02-13 (13 ամիս առաջ) macOS 13.2.1 Ventura
macOS 13.3 22E252 2023-03-27 (12 ամիս առաջ) macOS 13.3 Ventura
macOS 13.3.1 22E261 2023-04-7 (11 ամիս առաջ) macOS 13.3.1 Ventura
13.5 Beta 1 22G5027e
13.5 Beta 2 22G5038d 2023-05-31 (10 ամիս առաջ)