LOL Surprise! (անգլ.՝ Lil Outrageous Littles), հայտնի 3 դյույմանոց գնդի տեսք ունեցող անակնկալ-խաղալիք, որն իր մեջ ունի տիկնիկ։ Գունդը փաթեթավորված է 7 շերտ թաղանթով, և եթե դրանք հերթականությամբ անջատենք իրարից, կարող ենք ներսում գտնել տիկնիկի համար նախատեսված աքսեսուարներ։ 2016 թվականի դեկտեմբերին MGA ընկերությունը թողարկել է այդ խաղալիքների առաջին խմբաքանակը[1][2][3][4]։

Պատմություն խմբագրել

MGA Entertainment ընկերությունը 2016 թվականի հուլիսի 7-ին թողարկեց «LOL Surprise!» ապրանքանիշի խաղալիքների շարք․ հրաժարվելով ավանդական գովազդից՝ նրանք գովազդը թողեցին բլոգերների ինքնագովազդին: Բլոգերները նկարահանում էին, թո ինչպես են բացում տիկնիկների փաթեթավորումը, ինչն էլ հետաքրքրեց հազարավոր օգտատերերի։ Դա լավ մարքեթինգային քայլ էր, ինչի շնորհիվ վաճառքները սկսեցին աճել շաբաթական 500%-ով։ Ըստ The NPD Group-ի՝ ապրանքանիշը MGA-ի համար մեծ հաջողություն էր, LOL Surprise տիկնիկների տեսականին 2017 թվականի թիվ 1 խաղալիքն էր ԱՄՆ-ում մինչև նոյեմբեր[5]։

2017 թվականի հունվարին վաճառքներն առաջին տեղում էին «Տիկնիկներ» անվանակարգում, իսկ մարտին՝ երրորդ տեղում «Խաղալիքների» ամբողջ հատվածում[6]. 2017 թվականի ապրիլին վաճառվել էր 2,5 միլիոն տիկնիկ[7]։։

LOL Surprise ապրանքանիշը ընդլայնվել է 2019 թվականին LOLOMG նորաձևության տիկնիկների միջոցով։ Նոր շարքը 2020 թվականի Խաղալիքների արդյունաբերության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա տիկնիկ» մրցանակին, բացի այն, որ LOL Surprise հիմնական ապրանքանիշը երրորդ տարին անընդմեջ արժանացել է «Տարվա խաղալիք» մրցանակին[8]։ 2020 թվականին ներկայացվեց ևս մեկ շարք՝ LOLJK նորաձև մինի տիկնիկներ, որոնք թողարկվեցին այդ ամառ[9][10] ։

COVID-19 համաճարակը խաթարել է LOL արտադրությունը և վտանգի տակ է դրել 2020 թվականի տոնական միջոցարման իրականացումը[11]։ 2020 թվականի ապրիլին հայտարարվեց «Frontline Hero» անունով հատուկ բարեգործական տիկնիկի մասին, որի յուրաքանչյուր վաճառքից մեկ դոլար կտրամադրվի MGA Entertainment Cares ոչ առևտրային կազմակերպությանը։ LOL Surprise-ը MGA-ի ամենահաջող խաղալիքներից մեկն է[12]։ LOL Surprise 47 րոպեանոց անիմացիոն գեղարվեստական ֆիլմը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ֆիլմը թողարկվել է Netflix-ում՝ որպես օրիգինալ ֆիլմ։ Ֆիլմը Queen Bee-ի՝ երիտասարդ աղջկա մասին է, ով հայտնվում է հայտնի համակարգչային անիմացիոն տիկնիկների աշխարհում, որտեղ նա պետք է օգնի նրանց ֆիլմ ստեղծել։ Սա LOL Surprise ֆրանշիզայի առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Հանրության կողմից ստացավ խառը և միջին գնահատականներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lieber, Chavie (2020 թ․ ապրիլի 16). «How L.O.L. Dolls Became the Dopamine Hit of a Generation». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Parents don’t find LOL Surprise doll’s genitals very funny (английский) // New York Post. Архивировано из первоисточника 4 Դեկտեմբերի 2020.
  3. L.O.L. Surprise Is The Top Doll With Over 2.5M Sold In Five Months (английский) // Forbes.
  4. Alana Semuels (2018 թ․ նոյեմբերի 29). «The Strange Phenomenon of L.O.L. Surprise Dolls». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «L.O.L. Surprise Tots Dolls Now the #1 Toy of the Year in the United States». www.prnewswire.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. В Англии уже в начале декабря 2017 года в преддверии Рождества три самые популярные игрушки, в том числе и L.O.L Surprise, были распроданы. https://www.telegraph.co.uk/news/2017/12/04/sold-parents-panic-popular-christmas-toys-stock/ Արխիվացված է Օգոստոս 15, 2018 Wayback Machine-ի միջոցով:
  7. L.O.L. Surprise Is The Top Doll With Over 2.5M Sold In Five Months. Forbes. — 2017.04.19
  8. «It's A Three-Peat! L.O.L. Surprise! Wins Toy Of The Year!». PR Newswire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  9. «MGA ENTERTAINMENT INTRODUCES L.O.L. SURPRISE! J.K. MINI FASHION DOLLS». Toybook (անգլերեն). 2020 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  10. «LOL Surprise!». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  11. «LOL Surprise toys could be in short supply this holiday season because of coronavirus». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  12. «L.O.L. Surprise! Releases Limited-Edition Charity Doll». licenseglobal.com (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել