Միջազգային առևտրային պալատ

(Վերահղված է ICCից)

Միջազգային առևտրային պալատ (ՄԱՊ) (անգլ.՝ International Chamber of CommerceICC), անկախ շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն։ Ստեղծվել է 1919 թվականին։ Ներկայումս համախմբում է հազարավոր ձեռնարկություններ, ասոցիացիաներ և ընկերություններ աշխարհի 140 երկրներից։ Աջակցում է բիզնեսի առջև կանգնած առավել արդիական խնդիրների լուծմանը։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։ ՄԱՊ-ն սերտ համագործակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես ՄԱԿ-ը (Միացյալ ազգերի կազմակերպություն), ԱՀԿ-ն (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), Համաշխարհային բանկը և այլն, և հանդիսանում է նրանց համար կոլեկտիվ խորհրդատվական մարմին։ Նախկին ԽՍՀՄ տարածքում գործում են ՄԱՊ-ի Ռուսական (ICC Russia), Ուկրաինական (ICC Ukraine), Լիտվական (ICC Lithuania), Էստոնական (ICC Estonia) և Վրացական (ICC Georgia) ազգային կոմիտեները։

Միջազգային առևտրային պալատ
ՄԱՊ խորհրդանիշը
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա[1]
Հապավումանգլ.՝ ICC
հայերեն՝ ՄԱՊ
ԿարգախոսՀամաշխարհային բիզնեսի կազմակերպում
ՀիմնադրվածՓետրվարի 2, 1919 (1919-02-02)
Իրավ. կարգավիճակշահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Տարածաշրջանմիջազգային
Գլխավոր քարտուղարՋոն Դանիլովիչ (John Danilovich)
ՆախագահՀարոլդ Մաքգրոու Երրորդ (Harold Mcgraw III)
ՀիմնադիրÉtienne Clémentel?
Կայքiccwbo.org

ՄԱՊ-ի հիմնական նպատակն է միջազգային բիզնեսի վարման բարձր էթիկայի նկատմամբ հարգալից վերաբերմունքի տարածումը։ ՄԱՊ-ի գործունեությունն ուղղված է առավել ակտուալ խնդիրների լուծմանը, որոնցից են, օրինակ, բիզնեսի վարման և խնդիրների լուծման միասնական կանոնների և ստանդարտների մշակումը՝ կապված միջազգային առևտրի ազատականացման հետ։

ՄԱՊ-ի քաղաքական հայտարարությունների նախապատրաստմամբ, ամբողջ աշխարհում ընդունված միասնական ստանդարտների, կանոնագրքերի, կանոնների և բիզնեսի վարման այլ մեխանիզմների մշակմամբ զբաղվում են 16 մշտական գործող հանձնաժողովների և խորհրդատվական խմբերի անդամները, որոնք ստեղծվում են ըստ ճյուղային պատկանելության և ընդգրկում են բիզնեսի բոլոր ոլորտները։ ՄԱՊ-ի փաստաթղթերի շարքում են Ինկոտերմսը (ՄԱՊ-ի միասնական առևտրային տերմինները), "Փաստաթղթային ակրեդիտիվների միասնական կանոնները և ավանդույթները" (UCP 600), «ՄԱՊ-ի արբիտրաժային կանոնակարգը», տիպային միջազգային պայմանագրերը և շատ այլ փաստաթղթեր, որոնք պարբերաբար վերանայվում են հանձնաժողովների անդամների կողմից՝ նոր ուղղումների, լրացումների կատարման համար, որոնք հաշվի կառնեն ՄԱՊ-ի անդամ երկրների արդիական պահանջները։

ՄԱՊ-ի ամենամյա թարմացվող ծրագիրը, որ ներառում է միջազգային և ազգային համաժողովների և սեմինարների կազմակերպում, հանդիսանում է կարևորագույն միջոց փորձագիտական գնահատականները լայն լսարանին հասցնելու համար։ ՄԱՊ-ի համաժողովները անց են կացվում աշխարհի տարբեր երկրներում՝ ՄԱՊ-ի ազգային կոմիտեների ակտիվ աջակցությամբ։

Երկու տարին մեկ ՄԱՊ-ը կազմակերպում է Համաշխարհային կոնգրեսներ, որոնք բիզնեսի համար գլոբալ մասշտաբի իրադարձություն են։ Դրանց ընթացքում քննարկվում են միջազգային խնդիրներ, որոնց կարող են հանդիպել մոտակա տարիներին ձեռնարկություններն ու ընկերությունները, և մշակվում է այդ խնդիրների լուծման ռազմավարություն։ Կոնգրեսները կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում ՄԱՊ-ի ազգային կոմիտեների հրավերով։

ՄԱՊ-ին կից գործում է Միջազգային արբիտրաժային դատարանը, որ ստեղծվել է 1923 թ., և որը շատ մեծ դեր է խաղացել արբիտրաժների համաշխարհային ճանաչման գործում՝ որպես միջազգային առևտրային վեճերի լուծման առավել արդյունավետ ուղի։ ՄԱՊ-ի կազմում մասնագիտացված ստորաբաժանում է Միջազգային ծովային բյուրոն (ՄԾԲ), որը ստեղծվել է 1981 թ.։ ՄԾԲ-ն բոլոր տեսակի ծովային հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն կենտրոն է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել