Humble Bundle, թարգմանաբար՝ Համեստ հավաքածու։ Խաղերի վաճառքի փորձարարական սերիաներ, որը հիմնված էր «Վճարիր ինչքան ուզում ես» մոդելի վրա։ Այն խաղերը, որոնք մտնում էին հավաքածուի մեջ, մատակարարվում էին առանց Հեղինակային իրավունքների պաշտպանության (DRM) կամ մատակարարվում էին թվային Steam-խանութի օգնությամբ։ Վաճառքից ստացված մի որոշ հատված տրամադրվում էր բարեգործական նպատակների համար։

Humble Bundle logo.svg

Առաջին հավաքածուն կազմակերպվել է Wolfire Games-ի կողմից։ Սկսած երկրորդից՝ ստեղծվում է առանձին ընկերություն՝ Humble Bundle, Inc: Մինչ օրս բացառապես այս կազմակերպությունն է զբաղվում հավաքածուների վաճառքով։ Այս հավաքածուները վաճառքի են հանվում սահմանափակ ժամանակով, սակայն գնորդն ինքն է որոշում, թե ինչքան գումար է տրամադրելու, որը կուղղվի կազմակերպիչ-ընկերությանը, խաղերի նախագծողներին և բարեգործական կազմակերպությանը, որն է՝ Electronic Frontier Foundation-ը։ Հավաքածուի խաղերը թողարկվում են Microsoft Windows, Mac OS X և Linux ՕՀ-ի համար։ Ըստ 2011 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների՝ թողարկված 6 հավաքածուներից ստացվել է համապատասխանաբար 1,25 միլիոն, 1,8 միլիոն, 900 000, 2,16 միլիոն, 1,1 միլիոն և 2,37 միլիոն դոլար եկամուտ։

ՀասկացությունԽմբագրել

Humble Bundle-ի հեղինակ է համարվում Wolfire Games ընկերության նախագծողներից մեկը՝ Ջեֆ Ռոզենը։ Վերջինս ոգևորվել է Steam թվային սերվիսի խաղային վաճառքներից։ Ռոզենի վրա ազդեցություն է թողել նաև World of Goo խաղի վաճառքի մոդելը՝ նախագծված 2D Boy ընկերության կողմից։ Խաղը վաճառվել է 57 000 կրկնօրինակով և բերել է 114 000 միլիոն դոլարի եկամուտ։

ՊատմությունԽմբագրել

Humble Bundle-ի հավաքածուներից են՝

Humble Indie Bundle 1 - առաջին հավաքածուն է։ Ներառված էր 5 խաղ։ Վաճառքի է հանվել 2010 թվականի մայիսի 4-11-ը։

Humble Indie Bundle 2 - երկրորդ հավաքածուն վաճառքի է հանվել 2011 թվականի ապրիլի 12-26-ը։ Հավաքածուում ընդգրկված էին միայն Frozenbyte ընկերության խաղերը։

Humble Indie Bundle 3 - 2011 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը։ Humble Frozen Synapse Bundle - 2011 թվականի սեպտեմբերի 28-ից։ Այս հավաքածուն ուներ ընդամենը մեկ խաղ՝ Frozen Synapse-ը։ Իսկ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 5-ին համապատասխանաբար տեղ գտան TRAUMA և SpaseChem խաղերը։

Humble Voxatron Debut - հավաքածուն վաճառքի է դուրս գալիս 2011 թվականի հոկտեմբերի 31-ին և ավարտվում նոյեմբերի 13-ին։ Այս հավաքածուում ներառված էր Voxatron խաղի ալֆա-տարբերակը։ Հետագայում ավելացվեցին նաև ևս երկու այլ խաղեր։

Humble Introversion Bundle - 2011 թվականի նոյեմբերի 22-ից։

Humble Indie Bundle 4 - 2011 թվականի դեկտեմբերի 14-ից։ Ներառված էին Jamestown, Bit.Trip.Runner, Super Meat Boy, Shank և NightSky խաղերը։ Իսկ մի քանի օր անց հավաքածուում տեղ գտան նաև այս խաղերի սաունդթրեյքները։ Այս հավաքածուն վաճառքի առաջին իսկ օրում բերեց 1 միլիոն դոլարի եկամուտ։ Կայքում միաժամանակ գտնվում էին 41 240 օգտատեր։ Այս հավաքածուն դարձավ ռեկորդակիր՝ մինչ այս դուրս եկած հավաքածուների համեմատ։ Ընդհանուր առումով վաճառվեց 435 000 կրկնօրինակ, որը բերեց 2,37 միլիոն դոլարի եկամուտ։

Humble Bundle for Android - այս հավաքածուն սկսվել է 2012 թվականի փետրվարի 1-ից։ Առավելությունն այն էր, որ բացի Microsoft Windows, Mac OS X և Linux ՕՀ-ից, ներառված էր նաև Android օպերացիոն համակարգը։ Որոշ տեղերում, մասնավորապես Steam-քէշում, կարող է հանդիպել որպես Humble Indie Bundle 5 անվանումով։

Humble Bundle for Android #2 - նույն թվականի մարտի 12-ից սկսվում է թողարկվել երկրորդ հավաքածուն՝ Android ՕՀ-ի համար։

Humble Botanicula Debut - սկսվել է վաճառվել 2012 թվականի ապրիլի 20-ից։

Humble Indie Bundle V - 2012 թվականի մայիսի 31-ից։ Այս հավաքածուն համարվում է ամենավաճառվածը, քանի որ 2 ժամ 15 րոպեի ընթացքում ստացվել է 500 հազար դոլար եկամուտ։ Իսկ ընդհանուր առմամբ այս հավաքածուն գնել է 599 003 օգտատեր՝ միասին վճարելով 5 108 259 դոլար։

Humble Music Bundle - առաջին երաժշտական հավաքածուն։ Թողարկվել է 2012 թվականի հուլիսի 26-ին։

Humble Indie Bundle for Android #3 - երրորդ մոբայլ հավաքածուն է։ Դուրս է եկել 2012 թվականի օգոստոսի 16-ին։

Humble eBook Bundle - 2012 թվականի հոկտեմբերի 9։ Առաջին գրքերի հավաքածուն է։

Humble THQ Bundle - 2012 թվականի նոյեմբերի 29։ Հավաքածուում բացառապես ներառված էին THQ ընկերության խաղերը։ Այս հավաքածուն տարբերվում է մնացածից նրանով, որ առաջին անգամ մասնակցություն է ստանում նման կարգի Խոշոր ընկերություն։ Հավաքածուն ստացել է 2,4 միլիոն դոլարի եկամուտ։

Humble Indie Bundle 7 - յոթերորդ հավաքածուն վաճառվել է 2012 թվականի դեկտեմբերի 19-ից։

Humble Double Fine Bundle - 2013 թվականի մայիսի 11-ից։

Humble Indie Bundle 8 - 2013 թվականի մայիսի 27-ից։ Humble Origin Bundle - 2013 թվականի օգոստոսի 14-ից։ Հավաքածուում ներառված էին խոշորամասշտաբ Dead Space, Burnout Paradise: The Ultimate Box, Crysis 2 Maximum Edition, Dead Space 3, Medal of Honor (2010), Mirror's Edge խաղերը։ Այս հավաքածուն Humble Bundle-ի ամբողջ պատմության մեջ դառնում է ամենավաճառվածը՝ 2,1 միլիոն կրկնօրինակով և ավելի քան 10,5 միլիոն դոլար եկամուտով։

Humble Indie Bundle 9 - 2013 թվականի սեպտեմբերի 11-ից։

Humble Mobile Bundle 2 - հավաքածուի վաճառքը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ից։ Առանձնանում էր նրանով, որ խաղերը էքսկլյուզիվներ էին Android ՕՀ-ի համար։ Humble WB Games Bundle - 2013 թվականի նոյեմբերի 5-ից։ Ներառված էին Arkham Asylum GOTY, F.E.A.R. 2: Project Origin, F.E.A.R. 3, The Lord of the Rings: War in the North խաղեը։

Humble Mobile Bundle 3 - 2013 թվականի նոյեմբերի 19-ից։

2013 թվականի նոյեմբերի 12-ից սկսած, պաշտոնական կայքում բացվում է Humble Store ենթաբաժինը։ Նույն այս ժամանակահատվածում համացանցում է հայտնվում Humble Bundle-ի ֆան-ակումբը, որը հետագայում վերածվում է ավելի լուրջ խաղային բլոգի՝ We Love Bundles անվանումով և որտեղ խոսում ու քննարկում էին այն ամենը, ինչը կապված էր ինդի-բանդլների, խաղերի այլ խաղային նախագծերի հետ։

Հետագայում ի հայտ է գալիս ևս մեկ փորձարարական նախագիծ՝ Humble Weekly Sale-ը։ Այս հավաքածուները փոփոխության էին ենթարկվում ամեն շաբաթ և նրանցում կարող էր լինել մեկ կամ մի քանի խաղեր։ Կարելի է ավելացնել նաև այն, որ ժամանակ առ ժամանակ Humble Bundle-ը տրամադրում է անակնկալներ՝ անվճար խաղերի տեսքով։

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել