"Fly with Me" (հայերեն՝ «Թռի՛ր ինձ հետ»), երգ, որով երգչուհի Արծվիկը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2017թ մարտի 18-ին։ Արծվիկը ներկայացել է Եվրատեսիլ 2017 երգի մրցույթին առաջին կիսաեզրափակչի ՝ երկրորդ հատվածում։ 

Fly with me երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների, ընդհանրությունների վրա և զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը։ Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում։ Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, ու դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար։ 

Տեսահոլովակում ևս պահպանված է երգի մեղեդային գիծը և ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ։ Տեսահոլովակում ինքնատիպ բեմադրությամբ և լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արևի ճառագայթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը։

Արտաքին հղումներ

խմբագրել