Eartha, Աշխարհի խոշորագույն պտտվող գլոբուսը։ Այն գտնվում է քարտեզագրական նյութեր արտադրող DeLorme ընկերության գլխավոր գրասենյակում։ Գլոբուսը գտնվում է ամերիկյան Յարմուտ քաղաքում, Պորտլենդից փոքր-ինչ հյուսիս, Մեն նահանգում[1]։ DeLorme ընկերությունը երկար տարիներ առաջատար է եղել նորարար քարտեզագրման ոլորտում և GPS արտադրանքով։ DeLorme ընկերությունը առաջարկում է յուրահատուկ լուծումներ արագ փոփոխվող տեխնոլոգիաների համակարգում։ Ընկերությունը առաջարկում է նորագույն տեխնոլոգիաներ,լուծումներ առևվտրային և պետական ոլորտներում։ Գլոբուսի յուրաքանչյուր հատված մշակվել է՝ օգտագործելով համակարգչային բարձր տեխնոլոգիաներ։ Այն նախագծել է Դավիթ Դելորմը և կառուցվել է Դելորմ ընկերության աշխատակազմի կողմից։ «Eartha-ն մարտահրավեր է մեզ բոլորիս։ Այն կօգնի մեզ ավելի լավ քարտեզներ ստեղծել և օգնել շատ մարդկանց պատկերացում կազմել, թե ինչպես ենք մենք բոլորս միմյանց կապված Երկրի վրա» ,-ասում է Դելորմը[2]։ Հսկայական երկրագունդը ունի 41 ֆուտ երկարությամբ տրամագիծ և վելի քան 2,5 տոննա կշիռ։ Գլոբուսի վրա հյուսիսայն բեևռը տեսնելու համար անհրաժեշտ է աստիճաններով բարձրանալ երրորդ հարկ։ Eartha գլոբուսը տեղակայված է երեք հարկանի,ապակեպատ բակում։ Գեղեցիկ լուսավորվում է գիշերային ժամերին, պարզ երևում է ամերիկյան Երթուղի 1-ից։Eartha գլոբուսը ներկայացվել է 1998 թվականին և կառուցվել է երկու տարվա ընթացքում։ Նրա մասշտաբը հավասար է 1:1000000.դա նշանակում է, որ գլոբուսի մակերևույթի մեկ միլիմետրը համապատասխանում է Երկիր մոլորակի մակերևույթի մեկ կիլոմետրին։ Դա թույլ է տվել կառուցողներին ավելացնել բազմաթիվ դետալներ և մանրամասներ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերը, քաղաքային տարածքները, ինչպես նայև մատնանշել բազմապիսի օգտակար տեղեղկատվություն[1]։ Այս գլոբուսը պատրաստված է հենց այն տեսքով,ինջպես այն երևում է տիեզերքից։ Eartha գլոբուսի ստեղծողները նպատակ են ունեցել մարդկանց տեղափոխել գեղեցիկի աշխարհ, ավելի լավ ծանոթացնել Երկիր մոլորակին, ավելի շատ գիտելիքներ տալ երկրագնդի վերաբերյալ, ավելի հեռուն գնալ Երկրի ճանաչման գործում[2]։ Մակերեսային պատկերների տվյալների բազան կազմել է 140 գիգաբայթ։ Դրանք ռեկորդային թվեր էին 1998 թվականի համար, երբ դեռ չկար Google Maps-ը։ Այս գլոբուսը տեղադրվել է ավելի քան 6000 ալյումինե խողովակներից պատրաստված շրջանակի վրա, որը ծածկված է քարտեզի 792 կտորներով։ Ինչպես գլոբուսների մեծամասնությունը, Eartha-ն նույնպես տեղադրված է 23,5 աստիճան տեքությամբ. հենց այդքան է կազմում Երկրի առանցքի տեքությունը իրականում։ Այս գլոբուսը մեկ լրիվ պտույտ է կատարում 18 րոպեում։ Սակայն հնարավոր է ավելացնել արագությունը, որ այն մեկ լրիվ պտւյտ կատարի մեկ րոպեում, կամ դանդաղեցնել այնքան, որ պտույտը տևի մեկ ժամ[1]։

Աշխարհի ամենամեծ պտտվող գլոբուսը

Ծանոթագրություններ խմբագրել