Ֆերմենտների միջազգային դասակարգում

(Վերահղված է EC numberից)

ՖՀ համար (ֆերմենտների դասակարգում) կամ ֆերմենտի կոդ, ֆերմենտի դասակարգման համար ըստ ընդունված միջազգային ձևաչափի։ Ֆերմենտների դասակարգումը հիմնվում և անընդհատ թարմացվում է Ֆերմենտների հանձնաժողովի կողմից (անգլ.՝ Enzyme commission, այստեղից էլ «EC number» անվանումը անգլերեն գրականության մեջ, ռուս.՝ Комиссия по ферментам), որը բացվել է Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության միջազգային միությունում։ Դասակարգված են ավելի քան 3500 ֆերմենտեր։

Պատմություն խմբագրել

Ֆերմենտների անվանակարգը առաջին անգամ մշակվել է 1955 թվականին, երբ Կենսաքիմիկոսների միջազգային հանձնաժողովը Բրյուսելում սահմանել է Ֆերմենտների հանձնաժողով (Enzyme Commission)։ Անվանակարգի առաջին տարբերակը սահմանվել է 1961 թվականին և իր մեջ է ներառել 900 ֆերմենտներ, 1978 թվականի դասակարգման մեջ արդեն ներառված էին 2000, իսկ 1995 թվականին՝ 3500 ֆերմենտներ։

Դասակարգման սկզբունք խմբագրել

Ֆերմենտների դասակարգումը հիմնված է նրանց ռեակցիունակության և սուբստրատային սպեցիֆիկության վրա, այլ ոչ թե իրենց սպիտակուցային կառուցվածքի վրա։ ՖՀ համարը ցույց է տալիս ֆերմենտի կատալիզած քիմիական ռեակցիայի տեսակը։ Այդ իսկ պատճառով տարբեր ֆերմենտներ կարող են ունենալ միևնույն ՖՀ-ն՝ չնայած իրենց կառուցվածքային տարբերությունների։ Օրինակ՝ պանկրեատիկ լիպազը և փայծախի լիպազը պատկանում են ՖՀ 3.1.1.3 համարին՝ շնորհիվ իրենց կատալիզած միևնույն քիմիական ռեակցիայի (ճարպերում էսթերային կապերի հիդրոլիզ)։ Բայց առաջին ֆերմենտը մարսողական համակարգի ֆերմենտ է և գործում է աղիներում, իսկ մյուսը պատկանում է այն ֆերմենտների շարքին, որոնք ապահովում են լիպոպրոտեինների փոխանակությունը արյան մեջ։

Գոյություն ունի «UniProt» տեղեկությունների բազան[1], որտեղ նույնականացնում են սպիտակուցը ըստ իր առաջնային կառուցվածքի։ Այս երկու դասակարգումները լրացնում են միմյանց։

Համարի ձևաչափ խմբագրել

Յուրաքանչյուր դասակարգման համար պարունակում է ՖՀ կրճատումը և չորս թվեր, որոնք իրարից բաժանված են կետերով։ Յուրաքանչյուր հաջորդ թիվ ցույց է տալիս ֆերմենտի ավելի մասնակի ֆունկցիաները։ Քանի որ ֆերմենտների թիվն անընդհատ աճում է և տեղեկությունների բազան անընդհատ թարմացման է ենթարկվում, հնարավոր է ֆերմենտի համարի փոփոխություն կամ նույնիսկ հնարավոր է լինեն համարներ, որոնք զբաղեցված չեն։

  • Առաջին մակարդակի կոդ (առաջին թիվ, լինում է 1-6), ցույց է տալիս ֆերմենտների վեց գլխավոր դասերից մեկը։
Դաս Կատալիզվող ռեակցիա Ռեակցիայի տեսակ Օրինակներ
ՖՀ 1
Օքսիդառեդուկտազներ
Օքսիդավերականգնիչ ռեակցիաներ AH + B → A + BH
A + O → AO
դեհիդրոգենազ, օքսիդազ, պերօքսիդազ,
ռեդուկտազ, մոնոօքսիդազ, դիօքսիգենազ
ՖՀ 2
Տրանսֆերազներ
Ֆունկցիոնալ խմբի տեղափոխում մեկ սուբստրատից մյուսին AB + C → A + BC ամինոտրանսֆերազ, ֆոսֆոտրանսֆերազ,
C1-տրանսֆերազ, գլիկոզիլտրանսֆերազ
ՖՀ 3
Հիդրոլազներ
Հիդրոլիզի արդյունքում մեկ սուբստրատից երկու պրոդուկտների առաջացում AB + H2O → AOH + BH էսթերազ, գլիկոզիլ-հիդրոլազ, պեպտիդազ, ամիդազ
ՖՀ 4
Լիազներ
(սինթազներ)
Խմբի ոչ հիդրոլիտիկ միացում կամ անջատում սուբստրատի մոլեկուլից RCOCOOH → RCOH + CO2
[X-A-B-Y] → [A=B + X-Y]
C-O-լիազ, C-S-լիազ, C-N-լիազ, C-C-լիազ
ՖՀ 5
Իզոմերազներ
Ներմոլեկուլային վերախմբավորում՝ սուբստրատի մոլեկուլի իզոմերացում AB → BA էպիմերազ, ցիս-տրանս-իզոմերազ,
ներմոլեկուլային օքսիդառեդուկտազ
ՖՀ 6
Լիգազներ
(սինթետազներ)
ԱԵՖ-ի միաժամանակյա հիդրոլիզով ուղեկցվող երկու մոլեկուլների միացում X + Y+ ATP → XY + ADP + Pi C-O-լիգազ, C-S-լիգազ, C-N-լիգազ, C-C-լիգազ
  • Երկրորդ մակարդակի կոդ (երկրորդ թիվ), ցույց է տալիս ենթադասը, որը բնութագրում է այն սուբստրատին, որը մասնակցում է տվյալ տիպի քիմիական ռեակցիային։ Օրինակ՝ տրասֆերազների մոտ երկրորդ թիվը ցույց է տալիս այն խումբը, որը ենթարկվում է տեղափոխմանը։
  • Երրորդ մակարդակի կոդ (երրորդ թիվ), ցույց է տալիս ավելի մասնավոր ենթադասեր (ենթաենթադասեր), որոնք տարբերվում են տվյալ ռեակցիաների տիպին մասնակցող դոնորների կամ ակցեպտորների քիմիական բնույթով։ Օրինակ՝ հիդրոլազների մոտ այս թիվը ցույց է տալիս հիդրոլիզվող կապի բնույթը, իսկ լիազների մոտ՝ անջատվող խմբի բնույթը։ Առաջին երեք թվերը լիովին որոշում են ֆերմենտի տեսակը։
  • Տվյալ ենթաենթադասին պատկանող ֆերմենտները ստանում են իրենց հերթական համարը (չորրորդ թիվ

Օրինակ՝ գլյուկոզօքսիդազ ֆերմենտի համարն է ՖՀ 1.1.3.4, որը նշանակում է

ՖՀ 1 — Օքսիդառեդուկտազներ,
ՖՀ 1.1 — Ալկոհոլօքսիդառեդուկտազներ,
ՖՀ 1.1.3 — Օքսիդառեդուկտազներ, որոնք օքսիդացնում են CH-OH խումբը և վերականգնում թթվածինը,
ՖՀ 1.1.3.4 — Օքսիդառեդուկտազներ, որոնք թթվածնի ներկայությամբ օքսիդացնում են գլյուկոզը։

Ընդհանուր առմամբ հայտնի են երեք տիպի գլյուկոզօքսիդազներ ստացված տարբեր տիպի օրգանիզմներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ENZYME (Enzyme nomenclature database)». ExPASy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել