Don't Bring Me Down (երգ), 2003 թվականին թողարկված Սիայի երգերից։ Այն պաշտոնապես թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, Ավստրալիայում[1], իսկ Մեծ Բրիտանիայում՝ 2004 թվականին փետրվարի 9-ին։ Իր Colour the Small One ալբոմի առաջին սինգլն է (2004)։ Երգը գրվել է Սիայի և Բլաիր Մըքկիչանի կողմից, որը վերջին ժամանակներում աշխատել է Brit Award-ում հաղթած «Your Game» երգի վրա։

«Don't Bring Me Down (երգ)»
Սիա Ֆուրլերի երգը
ԼեյբլGo! Discs?

The making of Colour the Small One երգի տեսանյութի ժամանակ Սիան բացատրել է. «Այս երգը գրելու ընթացքում ես թմրանյութ չեմ օգտագործել»[2]։

Երգը հնչել է նաև 36th Precinct ֆիլմի սաունդրեքում[3]։

Տեսահոլովակը խմբագրել

Տեսահոլովակում հնչել է երգի կենդանի ձայնագրությունը, որը հնչել է Lady Croissant համերգային ալբոմում 2007 թվականին։ Տեսահոլովակի մեջ Սիան երգում էր կանաչ ֆոնին, իսկ տեսարաններից մեկում կար Էլլա անունով մի աղջիկ, որը խաղում էր փուչիկներով և պաղպաղակ էր ուտում[4]։

Քննադատություն խմբագրել

Կաթերին Թոմիլսոնը Մեծ Բրիտանիայից ասել է. «Don't Bring Me Down-ի առանձնահատկություններից մեկը խռպոտ վոկալն է, որն արտացոլում է վերջին ժամանակաշրջանի երաժշտական ոճը։ Սա կպչում է մարդկանց իր երազական վոկալով ու լարերով»[5]։ Թարեք Ջոնեիմը Contact Music-ից ասել է. «Նրա ձայնը արտահայտում է համոզմունք, անհրաժեշտության դեպքում նաև ցույց է տալիս երգի խորությունը։ Հենց սա է Սիայի առանձնահատկությունը, որ գրավում է իր լսարանին»[6]։ Կարմին Պասկուզին արձագանքելով երգին և ալբոմին ասել է. «Նրա ակուստիկ գիտառը նստած է մեր բոլորի լարերի վրա»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «GUESTS & SPECIALS: SIA GUEST PROGRAMS RAGE Saturday 12 September 2009». www.abc.net.au. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «DON'T BRING ME DOWN by SIA». www.songfacts.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «36th Precinct (2004): Soundtracks». www.imdb.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Sia - Don't Bring Me Down (Official Video)». YouTube.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Don't bring me down - Sia Furler EP Review». www.allgigs.co.uk. 2015 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Sia - 'Don't Bring Me Down - (E.P) Review». www.contactmusic.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Pascuzzi, Carmine. «Sia – Colour the Small One». Mediasearch (Carmine Pascuzzi, Andrew Donald ). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.