CPAN (հապավում, անգլ.՝ Comprehensive Perl Archive Network — «Perl–ի պահոցների համապարփակ ցանց»), փաստաթղթերի և Perl ծրագրավորման լեզվով գրված ծրագրային ապահովման պահոց։

Perl-ի մոդուլները խմբագրել

Ինչպես շատ ծրագրավորման լեզուները, Perl–ը նույնպես ունի արտաքին գրադարանների, այսինքն՝ Perl լեզվով գրված գործընթացներ պարունակող ֆայլերի, որոնք օգտագործվում են մի քանի ծրագրերում, օգտագործման մեխանիզմ։ Perl լեզվում այդպիսի գրադարաններն ընդունված է անվանել մոդուլներ (անգլ.՝ modules)։ Սովորաբար, Perl մոդուլներն տեղադրվում են մեկ (կամ մի քանի) պատակում, որի ուղին դրվում է Perl լեզվի ինտերպրետատորի մեջ՝ ինտերպրետատորի կոմպիլյացիայի ժամանակ։ Unix-անման օպերացիոն համակարգերում մոդուլների որոնումն իրականացվում է /usr/lib/perl5, /usr/local/lib/perl5 պանակներում և դրանց որոշ ենթապանակներում։

Perl–ը պարունակում է հիմնական մոդուլների (անգլ.՝ core modules) հավաքածու։ Դրանցից որոշները նախատեսված են երկրորդական խնդիրների լուծման համար, օրինակ ExtUtils։։MakeMaker–ը օգտագործվում է այլ մոդուլների հավաքման և տեղադրման համար։ Այլ մոդուլները, ինչպիսին է, օրինակ, CGI.pm–ը, ունեն առավել լայն կիրառումներ։ Եվ, չնայած հիմնական մոդուլների հավաքածույի ահռելի հնարավորություններին, Perl լեզվի հեղինակները չեն կարծում, որ այս հավաքածուն կարող է բավարարել բոլորին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել