Bc
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը bc ինտերպրետատորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք BC (այլ կիրառումներ)։
bc (basic calculator), C-անման ծրագրավորման լեզվի ինտերակտիվ ինտերպրետատոր, որը թույլ է տալիս հաշվարկներ կատարել ցանկացած ճշտությամբ։ Այն հաճախ UNIX-անման օպերացիոն համակարգերի հրամանի տողերում օգտագործվում է որպես հաշվիչ։
Տեսակ | ծրագրավորման լեզու և UNIX օգտակարություն |
---|---|
Առաջացել է | 1975 |
Հիմքի վրա է | dc? |
Հրամանի շարայուսությունը
խմբագրել bc [ -hlwsqv ] [long-options] [ file … ]
-l : կանչում է մաթեմատիկական ֆունկցիաների ստանդարտ գրադարանը
-w : արտածում է bc-ի Posix ընդլայնումների վերաբերյալ նախազգուշացումներ
-s : օգտագործում է Posix bc լեզուն
-q : չի արտածում bc-ի սովորական ողջույնի տեքստը
-v : արտածում է պրոցեսորի տարբերակի համարը և ավարտում է ծրագիրը
-h : կանչում է bc-ի տեղեկանքը
Օպերատորներն ու բանալի բառերը
խմբագրելbc
–ի օպերատորների մեծամասնությունը (բացի ^
–ից) կատարում են նույն գործողությունները, ինչ C լեզվում։
+,-,*,/ ։ հումարում, հանում, բազմապատկում, բաժանում % ։ մնացորդի որոշում ^ ։ աստիճանի բարձրացում sqrt(i) ։ քառակուսի արմատi
թվից<
,>
,<=
,>=
,!=
,==
։ համեմատություն = ։ վերագրում ++, -- ։ ինկերմենտ, դիսկրեմենտ +=, -=, *=, /=, ^=, %= ։ գումարմամբ, հանմամբ, բազմապատկմամբ, բաժանմամբ, աստիճանի բարձրացմամն, մացորդի որոշմամբ վերագրում scale = i ։ հաշվարկների ճշտության կարգավորում, i–ն ստորակետից հետո գրառվող թվանշանների քանակն է ibase = i ։ հաշվարկման համակարգի հիմքի կարգավորում, որտեղ i-ն հանդիսանում է բազիս (2 <= i <= 16) obase = i ։ հաշվարկման համակարգի հիմքի կարգավորում ելքային տվյալների համար last ։ վերջին հաշվված արժեքի արտածում
if(E)[S1…] else [S2…] ։ պայմանի օպերատոր, եթե E-ն ճիշտ է, ուրեմն կատարվում է S1-ը, եթե ոչ՝ S2-ը while(E)[S…] ։ ցիկլի օպերատոր, կատարում է S օպերատորները, քանի դեռ E-ն ճիշտ է for(E1;E2;E3)[S…] ։ ցիկլի օպերատոր break ։ դադարեցնում է for և while ցիկլների կատարում continue ։ ավարտում է ցիկլի ընթացիկ իտերացիան՝ անցնելով հաջորդին halt ։ ավարտում է bc-ի աշխատանքը return ։ ֆունկցիայից դուրս գալու ժամանակ վերադարձնում է 0 return i ։ ֆունկցիայից դուրս գալու ժամանակ վերադարձնում է i փոփոխականի արժեքը define a(b) ։ որոշում է սիմվոլիկ անվանում, հաստատում կամ ֆունկցիա print <список> ։ արտածում
Մաթեմատիկական գրադարանի ֆունկցիաները
խմբագրելԱնհրաժեշտության դեպքում հաշվիչին կարելի է միացնել մաթեմատիկական գրադարանը։ Դրա համար հրամանի տողում պետք է նշել -l
բանալին։
- s(i) ։ i անկյան սինուս, որտեղ i-ն արտահայտվում է ռադիաններով
- c(i) ։ i անկյանկոսինուս, որտեղ i-ն արտահայտվում է ռադիաններով
- a(i) ։ i թվի արքտանգենս, վերադարձնում է անկյունը ռադիաններով
- e(i) ։ էքսպոնենտա
- l(i) ։ i-ի բնական լոգարիթմ
- j(n, x) ։ Բեսելի ֆունկցիա
Օգտագործման օրինակներ
խմբագրել $ bc -lq
for(i=0;i<5;i++) e(i)
1.00000000000000000000
2.71828182845904523536
7.38905609893065022723
20.08553692318766774092
54.59815003314423907811
$ bc -lq
scale = 10
for(i=5;i<10;i++) j(i,1)
.0002497577
.0000209383
.0000015023
.0000000942
.0000000052
$ bc -lq
if ((2+2)==4)print "2+2 = 4" else " 2+2 !=4 "
2+2 = 4
if ((2+2)==5)print "2+2 = 5" else "2+2 != 5 "
2+2 != 5
$ echo 75*125 | bc
9375
Պի թվի որոշումը՝
$ bc -lq
scale=100
4*a(1)
3.141592653589793238462643383279502884197169399375105820974944592307\
8164062862089986280348253421170676