Apple Design Awards (ADA), առանձնահատուկ միջոցառում, որը կազմակերպվում է Apple Inc.-ի կողմից իր՝ ծրագրավորողների համաշխարհային ամենամյա համաժողովին։ Միջոցառումը նախատեսված է բացահայտել Macintosh եւ iOS արտադրանքի համար անկախ ծրագրավորողների կողմից մշակված լավագույն և առավել նորարար ծրագրային և ապարատային ապահովումները, ինչպես նաեւ Apple-ի արտադրանքների լավագույն և առավել ստեղծագործական կիրառումները։ Apple Design Awards-ը ներկայացված է եղել ամեն տարի՝ սկսած 1996 թ., թեև առաջին երկու տարիներին հայտնի է եղել որպես Human Interface Design Excellence (HIDE) Awards. Մրցանակները հանձնվում են տարբեր անվանակարգերում, որոնք փոխվում են յուրաքանչյուր տարի։ 2003 թ․-ից պարգևները հանձնվում են յուրաքանչյուր թեկնածուի։ Պարգևները ալյումինե խորանարդի տեսքով են, որի նիստին Apple-ի լոգոտիպն է, որը լուսավորվում է նրան դիպչելիս։ Խորանարդն ունի 1,57 կգ քաշ, նրա կողմերի երկարությունը 9,9 սմ է[1]։ Մրցանակը նախագծել ու պատրաստել է Sparkfactor Design ընկերությունը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pixelmator. «Apple Design Award». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  2. Sparkfactor Design portfolio Արխիվացված 2022-01-03 Wayback Machine. Retrieved on 2007-04-08.
  3. Mekentosj. inside the apple design award Արխիվացված 2007-09-30 Wayback Machine. Retrieved on 2007-05-30.

Արտաքին հղումներ խմբագրել