Ան-12-ի ավիավթար Հարավային Սուդանում

Ան-12-ի ավիավթար Հարավային Սուդանում, Ջուբայում տեղակայված Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող Ան-12 օդանավի ավիավթար[1], որը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում։ Ինքնաթիռը վայր է ընկել Սպիտակ Նեղոս գետի մոտ[2]։ Կործանման հիմնական վարկած է համարվում օդանավի գերբեռնվածությունը[3]։ Օդանավը վայր է ընկել ագարակի վրա։ Զոհերի թվում կան մարդիկ, որոնք օդանավի կործանման պահին ցամաքում են գտնվել։ Կործանման հետևանքով 41 մարդ է զոհվել, 2-ը փրկվել են[2]։

Ան-12-ի ավիավթար Հարավային Սուդանում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականնոյեմբերի 4, 2015
ՎայրՋուբա և Սպիտակ Նեղոս, ,  Հարավային Սուդան
Թռիչքի վայրJuba International Airport?
Վերջնական կետՊալոիխ օդակայան
Մասնակիցներ6 aircrew member, 18 passenger և 1 Քաղաքացիական օդային նավատորմ
Զոհվածներ41 մարդ
Aviation Safety Network ID20151104-0
Օդանավ
ՄոդելԱն-12
Կողային համարEY-406
Կենդանի մնացած3
 RA-11102 (aircraft) Վիքիպահեստում

Օդանավ խմբագրել

Ինքնաթիռը եղել է բեռնատար[4]։

2014 թվականից Ան-12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից։ Այն պատկանել է տաջիկական «Asia Airways» ընկերությանը[5]։

Անձնակազմ խմբագրել

ՀՀ Արտաքին գործերի նախարարության տրամադրած տվյալներով ինքնաթիռի անձնակազմի 5 անդամները հայեր են՝

Պաշտոն Անուն
Հրամանատար Գևորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Օդանավի ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի 5 անդամները հայեր են եղել
  2. 2,0 2,1 Հարավային Սուդանի ավիավթարի զոհերի թիվը հասել է 41-ի
  3. «Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով մարդիկ են զոհվել նաև ցամաքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. Հայտնի են Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիների անունները
  5. 5,0 5,1 Հայտնի են Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները. ՀՀ ԱԳՆ-ի նախնական տվյալներ