9-րդ ալիք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 9-րդ ալիք (այլ կիրառումներ)
9-րդ ալիք, հայկական մարզային ոչ պետական հեռուստառադիոընկերություն։ Եթեր է հեռարձակվում 2002 թվականի ապրիլի 18-ից Վանաձոր քաղաքում 23 դեցիմետրային ալիքով։ Հեռուստաալիքը ներկայացնում է սոցիալական, քաղաքական, տեղեկատվական, մշակութային, կրոնական, երաժշտական, սպորտային, ժամանցային և երիտասարդական հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 140.000 է[1]։
Երկիր | Հայաստան Վանաձոր |
---|---|
Հեռարձակման գոտի | Լոռու մարզ |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2002 |
Սեփականատեր | «Արտգար» ՍՊԸ |