7,5-դյույմանոց Mk VI ծովային զենք
7,5-դյույմանոց Mk VI ծովային զենք (անգլ.՝ BL 7,5 inch Mark VI), բրիտանական ծովային զենք, որի փողի երկարությունը 45 տրամաչափի է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է «Հոքինս» տիպի ծանր հածանավերի հիմնական զենքը։ Այս զենքերը մեծ դեր են խաղացել Բրիտանական նավատորմիղում` կապված Վաշինգտոնի ծովային պայմանագրով սահմանաված սահմանափակումների հետ[1]։
7,5-դյույմանոց Mk VI ծովային զենք | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | rifled breech loader? և Ծովային հրետանի |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ծառայության ընդունման տարի | 1919 |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Արտադրված է | 44 |
Նկարագրություն
խմբագրելՄետաղալարային տիպի զենքը կազմված է լցամասը խոշորացրած երկու խողովակներով փողից և Էշբերի զեռքի կառավարման մեխանիզմից։ Վառոդի լիցքի զանգվածը 31 ֆունտ է (14 կգ), դրանից անհրաժեշտ է կրակ բացել 200 ֆունտանոց ռումբերով։ Կրակոցի հեռավորությունը 19 կմ, վերելքի առավելագույն անկյունը` 30 աստիճան։ Զենքը նախատեսված է եղել 650 անխափան կրակոցի համար[2]։
Կիրառում
խմբագրելԲացի «Հոկինս» հածանավերի վրա տեղադրվելը զենքը օգտագործվել է նաև որպես առափնյա պաշտպանության համակարգի մաս։ Նմանատիպ զենքեր տեղադրվել են նաև Նիդեռլանդների Անթիլայան կղզիներում (7 հատ), Մոզամբիկում (5 հատ), Կանադայում (3 հատ) և բրիտանական Սաութ-Շիլդս քաղաքում (3 հատ)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Campbell, John Naval Weapons of World War Two. — United States Naval Institute, 1985. — ISBN 0-87021-459-4
- Lenton, H.T.; Colledge, J.J British and Dominion Warships of World War Two. — Doubleday and Company, 1968.
- Preston, Anthony Cruisers. — Нп3, 1980. — ISBN 013-194902-0
- Whitley, M.J. Cruisers of World War Two. — Нп3, 1995. — ISBN 1-86019-8740
Արտաքին հղումներ
խմբագրել- Tony DiGiulain, Britain 7.5"/45 (19 cm) Mark VI