4,5-դյույմանոց թնդանոթ (անգլ.՝ BL 4.5-inch Medium Field Gun), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվող 114-միլիմետրանոց միջին դաշտային հրետանային զենք։

4,5-դյույմանոց թնդանոթ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակդաշտային հրանոթ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Փամփուշտի տեսակ114 x 695 mm R?

Նկարագրություն խմբագրել

1930-ական թվականների վերջին 1905 թվականի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների 60 ֆունտանոց թնդանոթների ծառայության ժամկետը բրիտանական բանակում մոտենում է ավարտին։ Գտնվում է դրան փոխարինող, և սկսվում են աշխատանքները նոր զենքի ստեղծման ուղղությամբ։ Դրա արդյունքում ստեղծում է 4,5 դյուրմանոց դաշտային միջին և հեռահար ազդեցությամբ թնդանոթ[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զենքն օգտագործվում էր գնդի սպառազինության մեջ ինչպես բրիտանական, այնպես էլ՝ կանադական բանակներում։

4.5 դյույմանոց (114 մմ-անոց) դաշտային թնդանոթը կարող էր կրակել երեք լիցքով, 25 կգ-անոց ֆուգասաբեկորային արկերով, մինչև 18.750 մետր, որը հեռահարությամբ և կրակային ուժով համապատասխանում էր գերմանական 105 և 155 մմ-անոց հաուբիցներին[2]։

Հարմարավետության և արդյունաբերության համար Mark 1 մակնիշումով տարբերակը հարմարացվել է 60 ֆունտանոց թնդանոթի հենակարկից կրակելու համար։ Mark 2 մակնշմամբ թնդանոթը նախատեսված էր շարժական հենոցներով անվադազգահից կրակ բացելու համար։ Այն նաև օգտագործվում են 5,5-դյույմանոց թնդանոթի համար, որը փոխարինել է 1915 թվականի նմուշի 6-դյույմանոց հաուբիցը։ Կային որոշ տարբերությունneր Mk1 և Mk2 միջև, բայց առավելագույն հեռահարությունը գրեթե նույն էր։ Mk1 թնդանոթն առաջին անգամ թողարկվել է 1938 թվականին, և դրանով զինված է եղել Բրիտանական արշավանքային ուժերի մեկ կամ երկու գունդ, որի կազմում էլ այն առաջին անգամ մասնակցել է մարտի։ Դրանով զինված է եղել նաև Հյուսիսային Աֆրիկյան ռազմարշավի առնվազն մեկ գունդ։ 4,5 դյույմանոց MK 1-ը երբեմն շփոթում են 60 ֆունտանոց թնդանոթի հետ, քանի որ երկուսի համար էլօգտագործվում նույն քարշակը։ Գերմանացիները գրավված թնդանոթները մակնշում էին 11,4 սմ 365(ե)[3]։

1941 թվականին 114 մմ-անոց հրանոթը տեղադրվել է ստանդարտ դազգահի վրա, որն ընդհանուր էր 4,5 և 5,5 դյույմանոց հրետանու համար։ Այդ հրանոթը ստացել է Mark 2 մակնշումը։ Թնդանոթային երկակի ընդհանուր դազգահով MK2 հրանոթի թողարկումը սկսվել 1941 թվականին և օգտագործվել է Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում, Հյուսիսարևմտյան Եվրոպայում։ Թնդանոթը զինված մարտական զորախմբերի սպառազինությունից հանվել է 1945 թվականին, ապա տեղափոխվել է ուսումնական զորամասեր, իսկ 1959 թվականին վերջնականապես դուրս է բերվել Բրիտանական բանակում շահագործելուց։

Ամերիկյան 4,5 դյույմանոց M1 թնդանոթը օգտագործել է արկի նման կառուցվածք։ Այդ տարբերակն առանձահատուկ էր փոքր քանակության պայթանյութով (1,8 կգ 25կգ արկին), ինչի շնորհիվ ստացվում էին խոշոր բեկորներ, ինչը շատ հարմար էր դրա հակամարտկոցային կիրառության համար։ Բեկորա-ֆուգասային արկից բացի օգտագործվել է նաև հրթիռ, որն օգտագործվել է օդուժի թիրախներին հաստատման համար։

Տարբերակներ խմբագրել

  • Mark 1` թնդանոթային կրկնակ 60 ֆունտանոց թնդանոթով, որը ծառայության է վերցվել 1930-ական թվականներին և Բրիտանական հրետանու կողմից օգտագորցվել է Ֆրանսիայում և Հյուսիսային Աֆրիկայում` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։
  • Mark 2` թնդանոթային կրկնակ 5,5 դյույմանոց թնդանոթի հետ, որն օգտագործել են Բրիտանական և կանադական հրետանիները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1941 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել