КС-40 (գլխավոր հրթիռահրետանային վարչություն ինդեքս՝ 3М8, ՆԱՏՈ-ի դասակարգմամբ՝ SA-4A), խորհրդային 2К11 «Կռուգ» զենիթա-հրթիռային կոմպլեքսի զենիթային կառավարվող հրթիռ։

3М8
Տեսակmissile model?
Ենթատեսակզենիթային կառավարվող հրթիռ

Ստեղծման պատմություն խմբագրել

Հրթիռի մշակումը 2К11 «Կռուգ» զենիթային հրթիռային կոմպլեքսի համար սկսվել է Եկատերինբուրգի ՓԿԲ-8-ում Լ․ Վ․ Լյուլևի ղեկավարությամբ[1]։ Ն․ Խիտրովի ղեկավարությամբ 1СБ7 կողային սարքավորումների մշակմամբ զբաղվել է Գիտահետազոտական էլեկտրամեխանիկական համալսարանի կոնստրուկտորական բյուրոն։ 1960 թվականին իրականացվել են թռիչքային մեկնարկներ։ 2К11 զենիթային հրթիռային կոմպլեքսի հրթիռը նախնական փորձարկումներին պատրաստ չէր, այդ պատճառով արձակվել են ЗРК С-75 զենիթային հրթիռային կոմպլեքսի կազմի մեջ մտնող В-750 հրթիռները[2]։ 1962 թվականին հրթիռի օգտագործմանը խոչընդոտող հիմնական խնդիրները վերացվել են․ հետագայում 3М8 զենիթային կառավարվող հրթիռը փորձարկվել է զենիթա-հրթիռային կոմպլեքսի կազմում[3]։

Կառուցվածքի նկարագրություն խմբագրել

3М8 զենիթային կառավարվող հրթիռը նախատեսված է 2К11 զենիթային հրթիռային կոմպլեքսի կազմում օգտագործվելու համար։ 3М8 հրթիռը ունի երկու աստիճան։ Երկաստիճան կառուցվածքը պայմանավորված է երթային շարժիչի ցածր արագությունների դեպքում աշխատելու անհնարինությամբ։ Երկրորդ աստիճանում տեղադրված է 3Ц4 երթային ուղղահոս օդա-ռեակտիվ շարժիչը։ Աստիճանի կենտրոնական մասում տեղադրված է 150 կգ զանգվածով 3Э26 ռադիոպայթուցիչով և ճնշման օդային ուժակուտակիչի բալոնով 3Н11 բեկորա-ֆուգասային մարտական մասը։ Որպես օքսիդիչ օգտագործվում է օդը, բաքերում տեղավորված է 270 կգ զանգվածով կերոսին և 27 կգ զանգվածով իզոպրոպիլնիտրատ։ Երկրորդ աստիճանի ամբողջական քաշը կազմում է շուրջ 1400 կգ։ Առաջին աստիճանի վրա են գտնվում 4Л11 պայթուցիկ լիցքերով, որոնք կազմված են РСИ-12К բալիստիկական ծանր վառելիքից, 3Ц5 մեկնարկային ծանրավառելիքային հրթիռային շարժիչները՝ նախատեսված մախի թվի մինչև 1,5...2 թափի համար։ Յուրաքանչյուր լիցքի քաշը կազմում է 173 կգ[1]։

Կառավարումն իրականացվում է Х-անման սխեմայով դասավորված շրջադարձային թևերի միջոցով։ Թևերը հիդրոպնևմատիկ շարժակների շնորհիվ շրջվում են 28° ընդգրկումով։ +-անման սխեմայով դասավորված են կայունացուցիչները։ Շրջադարձային թևով երկրորդ աստիճանի կառուցվածքը մեկնարկային կայանի բարձրացման անկյունների 10-60 աստիճանի դեպքում ապահովում է բավարար ուժ հրթիռի թռիչքի համար։ Հրթիռը թույլ է տալիս 11-45 կմ հեռավորության դեպքում խոցել 3-23,5 կմ բարձրությամբ նպատակակետերը։ Մոդիֆիկացիոն տարբերակներում խոցման գոտին լայնացվել է մինչև 50 կմ առավելագույն հեռավորությամբ, իսկ խոցման բարձրությամբ մինչև 24,5 կմ։ Բացի դրանից, տրվել է հնարավորություն հետապնդող կրակ վարել մինչև 20 կմ հեռավորությամբ։ Զենիթային կառավարվող հրթիռի մեկնարկի նվազագույն սահմանները նույնպես փոքրացվել են․ հեռավորությունը՝ մինչև 6-7 կմ, իսկ բարձրությունը՝ 150 մետր[1][4]։

Մոդիֆիկացիաներ խմբագրել

Կռուգ-М խմբագրել

3М8 զենիթային կառավարվող հրթիռի բազայում մշակվել է ոչ միայն ինքնաթիռների, այլ նաև բալիստիկ հրթիռների դեմ պայքարի ունիվերսալ հրթիռներ։ Հրթիռի կառուցվածքի մեջ են ներմուծվել մասնիկներ 3М9 զենիթային կառավարվող հրթիռի ԳԻ-ից, ինչպես նաև տեղադրվել է ուղղորդված գործողությամբ մարտական մաս։ Զենիթային կառավարվող հրթիռը ի վիճակի է խոցել 150 կմ հեռավորությամբ բալիստիկ հրթիռներ։ Սակայն С-300В կոմպլեքսի մշակման աշխատանքների հետ կապված՝ այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվել են։ «Կռուգ-М» անվանումը արդյունքում ստացել է 2К11М զենիթային հրթիռային կոմպլեքսի հակաինքնաթիռային տարբերակը[4]։

КС-42 խմբագրել

М-31 զենիթային հրթիռային կոմպլեքսի ծովային բազավորման համար նախատեսված 3М8 հրթիռի նավային տարբերակը։ Բնութագիրը համապատասխանում է բազային տարբերակին[4]։

Հրթիռ-թիրախ խմբագրել

1994 թվականին փորձարկվել է 9М316М «Վիրաժ» ռադիողեկավարվող հրթիռ-թիրախը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Василин Н.Я., Гуринович А.Л., Зенитные ракетные комплексы, стр. 212—214
  2. Давыдов М.В., Годы и люди, стр. 195
  3. Давыдов М.В., Годы и люди, стр. 196
  4. 4,0 4,1 4,2 Василин Н.Я., Гуринович А.Л., Зенитные ракетные комплексы, стр. 222—224
  5. «Independent Belorussian Site - Russian Anti-Aircraft Missiles & Systems». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Давыдов М. В. Часть 2. Зенитные ракетные системы // Годы и люди. — (из истории ОАО "НИЭМИ", электронная версия издания с исправлениями и дополнениями, внесенными в период 2002-2010 гг.). — Москва: Радио и связь, 2009. — ISBN 5-256-01601-6
  • Василин Н.Я., Гуринович А.Л Самоходные зенитные ракетные комплексы // Зенитные ракетные комплексы. — Справочное издание. — Минск: Белорусский дом печати, 2001. — 461 с. — 11 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել