2K China, նախկին չինական ընկերություն, որը զբաղվել է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ունեցել է երկու ստուդիա։ Հիմնադրվել է 2006 թվականին որպես Take-Two Interactive-ի ենթակառուցվածք և համարվել է 2K Games-ի բրենդի մաս։ Ընկերության հիմնական գործառույթների մեջ է մտել սեփական խաղերի մշակումը, հիմնական բրենդի խաղերի վերամշակումը չինական շուկայի համար, ինչպես նաև խաղերի դյուրակցումը այլ պլատֆորմների համար[1]։ Ընկերությունը փակվել է 2015 թվականին[2]։

2K China
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2006
ՎայրՇանհայ, Չինաստան
Երկիր Չինաստան
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունTake-Two Interactive
ՍեփականատերTake-Two Interactive

Պատմություն խմբագրել

2K China ընկերությունը ունեցել է երկու ստուդիա՝ 2006 թվականին հիմնադրվել է 2K China Hangzhou Studio-ն, որը զբաղվել է խաղային համակարգերի և բջջային սարքերի համար նախատեսված խաղերի մշակմամբ, իսկ արդեն 2011 թվականի հուլիսին հիմնադրվում է ընկերության երկրորդ ստուդիան՝ 2K China Chengdu Studio, որը պատասխանատու էր խաղերի թեստավորման և որակավորման համար։

Ընկերության առաջին նախագիծը եղավ Civilization IV խաղի չինական շուկայի համար նախատեսված տարբերակի մշակումը։ Բացի դա ընկերության ամենահայտնի խաղը դարձավ 2010 թվականին, մի քանի այլ ընկերությունների հետ միասին թողարկված BioShock 2 խաղը։ Գլխավոր տնօրենն է Ջուլիան Բարեսը[3]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ
2008 Top Spin 3 Nintendo DS, Wii
2008 Sid Meier’s Civilization Revolution iOS, Windows Phone, Android
2009 Major League Baseball 2K9 PlayStation Portable, Wii
2009 Don King Boxing Nintendo DS
2009 NBA 2K10 PlayStation Portable
2010 Major League Baseball 2K10 PlayStation 2, PlayStation Portable, Wii
2010 The Misadventures of P.B. Winterbottom Windows
2010 Carnival Games iOS
2010 Sid Meier’s Pirates! Wii
2010 NBA 2K11 PlayStation Portable
2010 BioShock 2 Մշակման մասնակցություն
2011 Carnival Games Volume II iOS
2011 Major League Baseball 2K11 Nintendo DS, PlayStation 2, PlayStation Portable, Wii
2011 Top Spin 4 Wii
2011 NBA 2K12 PlayStation Portable
2012 Major League Baseball 2K12 Wii
2012 Borderlands Legends iOS
2013 NBA 2K14 Android, iOS
2014 BioShock iOS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Take-Two announces 2K Shanghai «Take-Two представляет 2K Shanghai»» (անգլերեն). Joystiq. 2006 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  2. «Borderlands Online Canceled, Developer Shuttered. The game has been canned as 2K China closes» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «独家报道 记2K Games中国工作室之行_电视游戏_新浪游戏_新浪网» (չինարեն). games.sina.com.cn. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «2K China» (անգլերեն) — официальный сайт компании. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  • «2K China» (անգլերեն). Twitter — блог компании в твиттере. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  • «2K China» (անգլերեն). Game-Connection. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  • «2K China» (անգլերեն). All Game. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.