2С15 «Նորով», խորհրդային հրետանային ինքնագնաց կայանք։ Ստեղծվել է 2С1 ինքնագնաց հաուբիցի բազայի վրա։ Սերիական արտադրության չի դրվել։

2С15
Տեսակտրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել
ԵնթատեսակՀրետանային ինքնագնաց կայանք և հակատանկային հրանոթ
Երկիր ԽՍՀՄ

Ստեղծման պատմություն խմբագրել

1970-ական թվականների կեսերը նշանավորվել են հակատանկային միջոցների նկատմամբ նոր պահանջներով։ Ինքնագնաց հակատանկային միջոցները պետք է լինեին շարժունակ, հնարավորություն ունենային մասնակցելու հակագրոհներին և հնարավորություն ունենային խոցելու տանկերին կրակային հենակետերից նշանակալի հեռավորության վրա։ Այդ պատճառով ՍՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի որոշումով 1976 թվականին մի շարք ձեռնարկությունների 100-միլիմետրանոց ինքնագնաց հակատանկային զենք մշակելու առաջադրանք տրվեց։ Զենքի կազմության մեջ պետք է մտներ կրակի ղեկավարման ավտոմատ ռադիոլոկացիոն համալիրը։ Նախագիծը ստացավ «Նորով» կոդային անվանումը[1]։

Որպես բազա ենթադրվում էր օգտագործվել 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը։ Գլխամասային ձեռնարկություն նշանակվեց Յուրգինսկու մեքենաշինական գործարանը։ Ավտոմատ ռադիոլոկացիոն համալիրի պատասխանատուն էր Տուլայի «Ստրելա» կոնստրուկտորային բյուրոն[1]։

2С15 փորձնական նմուշները պետք է արտադրեր «Արսենալ» գործարանը, սակայն գործարանը չկարողացավ նշված ժամկետում կազմակերպել արտադրությունը, այդ իսկ պատճառով ժամկետները հետաձգվեցին մինչև 1981 թվականը, սակայն այդ ժամկետում ևս փորձնական նմուշները պատրաստ չէին։ Համալիրի փորձարկումները սկսվեցին միայն 1983 թվականին։ Մինչ այդ, ի հայտ եկան նոր պրոբլեմներ և թերմշակումներ։ Փորձարկումներն ավարտվեցին 1985 թվականին։ Բայց մի շարք երկրների սպառազինության մեջ հայտնվեցին տանկեր, որոնց ճակատային զրահի դեմ 100-միլիմետրանոց հրետանին նվազ արդյունավետ էր։ «Նորով» համալիրը ճանաչվեց ոչ արդյունավետ և ՍՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի 1985 թվականի դեկտեմբերի որոշումով աշխատանքները դադարեցվեցին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Радиолокационные прицелы НПО «Стрела»». НПО «Стрела», радиолокационные прицелы. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել