1864 թվականի դրամահատական ակտ

1864 թվականի դրամահատական ակտ, ընդունվել է 1864 թվականի ապրիլի 22-ին։ Միացյալ Նահանգների դաշնային օրենքը փոխեց մեկ ցենտ մետաղադրամի բաղադրությունը և վավերացրեց երկու ցենտ մետաղադրամի հատումը։ Միացյալ Նահանգների դրամահատարանի տնօրենը մշակեց այդ մետաղադրամների նախագծերը Գանձապետարանի քարտուղարի վերջնական վավերացման համար։ Այս օրենքի արդյունքում «Մենք հավատում ենք Աստծուն» («God in We Trust») արտահայտությունը առաջին անգամ հայտնվեց 1864 թվականի երկու ցենտ մետաղադրամների վրա։ 1865 թվականի մարտի 3-ին ընդունված Կոնգրեսի ակտը թույլատրեց դրամահատարանի տնօրենին, քարտուղարի հավանությամբ, այդ արտահայտությունը դնել բոլոր ոսկե և արծաթե մետաղադրամների վրա, և «այսուհետև պետք է պարունակեն այդ մակագրությունը»։ 1956 թվականին «Մենք հավատում ենք Աստծուն» արտահայտությունը փոխարինեց «E Pluribus unum»-ին որպես ազգային կարգախոս։ Բոլոր արժույթները տպագրվել և հատվել են նոր կարգախոսով[1]։

ԱՄՆ պենի (Մեկ ցենտ մետաղադրամ)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «History of 'In God We Trust'». U.S. Department of the Treasury. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.