«150 000 000», Վլադիմիր Մայակովսկու պոեմը, որը գրվել է 1919 և 1920 թվականներին։

150 000 000
Տեսակպոեզիա և գրական ստեղծագործություն
Ժանրպոեզիա
ՀեղինակՎլադիմիր Մայակովսկի
Երկիր ՌԽՖՍՀ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1919
Հրատարակվել է1920

Պատմություն խմբագրել

Պոեմը Մայակովսկին գրել է 1919 թվականի առաջին կեսին և ավարտել է 1920 թվականի մարտին։ Պոեմը նախապես ունեցել է վերնագրի մի քանի տարբերակ․ «Միլիոնների կամքը», «Բիլինա Իվանի մասին», «Իվան Բիլինա։ Հեղափոխության էպոս»[1]։

1920 թվականի մարտի 5-ին Մոսկվայում պոետը կարդացել է իր պոեմից հատվածներ ակումբի բացման ժամանակ` Համառուսական միության առջև։ Ամբողջությամբ այն կարդացվել է 1920 դեկտեմբերի 4-ին Արվեստի տանը` Պետրոգրադում և նույն թվականի դեկտեմբերի 12-ին Պոլիտեխնիկական թանգարանում` Մոսկվայում[1]։

Բանաստեղծի նոթատերտրերում բանաստեղծության հատվածների, առանձին տողերի և բլանկների առաջին ինքնագրերը թվագրվում են 1919 թվականին։ Պահպանվել է 1920 թվականի հեղինակի կողմից կատարված ուղղումներով և լրացումներով մեքենագրությունը։ Պոեմից որոշ հատվածներ հրապարակվել են նույն թվականին «Գեղարվեստական խոսք» ամսագրում։ Բանաստեղծության առանձին հրատարակումը՝ առանց հեղինակի անվան, եղել է 1921 թվականին «Գիզ» հարատարակչության կողմից[1]։ Մայակովսկին միտումնավոր է հրաժարվել է նշել իր ազգանունը ենթադրելով, որ այն կարող է հիմք դառնալ զանգվածների ազատ ստեղծագործության համար։ Փորձը ձախողվել է․ «Ավարտեցի «Հարյուր հիսուն միլիոնը»։ Տպում եմ առանց ազգանվան։ Ցանկանում եմ, որ բոլորը ինչ–որ բան ավելացնեն և բարելավեն։ Այդ բանը չարեցին, սակայն բոլորն էլ գիտեին ազգանունը»[2]։

Բանաստեղծության տպագիր տեքստի պատճենը, որը 1924 թվականին պատրաստել է Լիլյա Յուրիևնա Բրիկը, ներկայացվել է Պետական հրատարակչության գրականության և արվեստի բաժին 1924 թվականի հոկտեմբերի 9-ին։ Վլադիմիր Մայակովսկու ձեռքով է գրված տիտղոսաթերթը․ «Վ․ Վ․ Մայակովսկի, 150 000 000»։ Հրապարակումը, սակայն, չի իրականացվել[1]։

Ի տարբերություն պոեմի նախկին հրապարակումների, որտեղ տեքստը տպվել էր «սյունակներով», պոետը առաջարկվող նոր հրատարակության համար օգտագործել է տողերի աստիճանական համակարգը, որին անցել է 1923 թվականից[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Владимир Маяковский (1956). «Том 2. 150 000 000». Полное собрание сочинений в 13 томах. (ռուսերեն). ГИХЛ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Маяковский В. В. «Я сам»

Գրականություն խմբագրել

  • Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / АН СССР. Ин–т мировой лит. им. А. М. Горького. — М.: Гос. изд–во худож. лит., 1955—1961.
  • Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / Т.2. [Стихотворения, поэма и пьесы 1917—1921 годов] / Подгот. текста и примеч. Н. В. Реформатской; Ред. В. Перцов. — — М.: Гос. изд–во худож. лит., 1956. — 520 с.

Արտաքին հղումներ խմբագրել