100-միլիմետրանոց նավային թնդանոթ

1936 թվականի նմուշի 100-միլիմետրանոց նավային թնդանոթ (Բ-24) (ռուս.՝ 100-мм корабельная пушка, Б-24), խորհրդային հրետանային թնդանոթ, որ մշակվել է 1932 թվականի հունվարին «Բոլշևիկ» գործարանում։ Բ-24-ն ունեցել է 45 տրամաչափի փող և նախատեսված է եղել սուզանավերի վրա տեղադրման համար։ Մշակման մեջ գտնվող և նավերի համար նախատեսված Բ-14 զենիթային թնդանոթի համանման բնութագրիչների հետ նոր թնդանոթի փողի կառուցվածքի և ներքին ձգաբանության ստանդարտացման համար փողի երկարությունը հասցվել է 51 տրամաչափի։

100-միլիմետրանոց նավային թնդանոթ
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԹնդանոթ
Երկիր ԽՍՀՄ

1935 թվականի հուլիս-օգոստոսին և 1936 թվականի փետրվարին թնդանոթի համակողմանի փորձարկումներից հետո սկսվել է Բ-24-ի (հետագայում՝ Բ-24ՊԼ) թողարկումը։

1936 թվականին որոշում է ընդունվել փոխել վերջրյա նավերի 4" հնացած թնդանոթները։ Այդ նպատակով Բ-24-ը ձևափոխվել է. ավելացվել են զրահավահան և 56 տրամաչափի երկարության հեշտ հանվող մոնոբլոկ-փող։ Ձևափոխված տարբերակը կոչվել է Բ-24ԲՄ։

Բնութագրեր խմբագրել

  • Փողորի քանակ՝ 1
  • Փողի տիպ՝ ամրակցվող (Բ-24ԲՄ՝ ազատ խողովակ)
  • Փողի լրիվ երկարություն՝ 5100 մմ (Բ-24ԲՄ՝ 5795)
  • Ազատ խողովակի երկարությու՝ (Բ-24ԲՄ)՝ 5350 մմ
  • Ազատ խողովակի զանգված (Բ-24ԲՄ)՝ 524 կգ
  • Ակոսների քանակ՝ 40[1]
  • Ակոսների լայնություն՝ 5,3 մմ[1]
  • Դաշտերի լայնություն՝ 2,55 մմ[1]
  • Առավելագույն ճնշում՝ 3100 կգ/սմ²
  • Փողային էներգիա՝ 644 տ մ
  • Փողի կայությունը մարտական լիցի դեպքում՝ 800 կրակոց
  • Հետդարձ՝ ձեռքով
  • Փակաղակը ձեռքով բացելու և փակելու ժամանակը՝ 2 վ
  • Արկը տեղը մղելը՝ ձեռքով
  • Արկի սկզբնական առավելագույն արագություն՝ 872 մ/վ (Բ-24ԲՄ՝ 900)
  • Նշանոցների քանակ և տիպ՝ 1 х ՊԼ (Բ-24ԲՄ՝ ԼԲ-13-1)
  • Զանգված (տոննա)՝
    • մեկ թնդանոթի շարժվող հատվածի՝ 3,63 (Բ-24ԲՄ՝ 4,01)
  • Հաշվարկ՝ 5 մարդ[2]։

Օգտագործում խմբագրել

1941 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ունեցել է 76 հատ Բ-24ՊԼ և 187 Բ-24ԲՄ։ 1941 թվականի առաջին կեսին հանձնվել է ևս 60 Բ-24ԲՄ։ Պատերազմի տարիներին հանձնվել է ևս 5 Բ-24ՊԼ։ 1946-1950 թվականներին սուզանավերի զինման համար № 4 գործարանում թողարկվել է 63 Բ-24ՊԼ[1]։

Բ-24ՊԼ թնդանոթներով վերազինվել են «Դեկաբրիստ» I շարքի և «Լենինեց» II շարքի տիպի գրեթե բոլոր սուզանավերը, ինչպես նաև սպառազինվել են «Правда» (IV շարք), «С» (IX և IX-բիս շարքեր), «Լենինեց» (XI, XIII, XIII-բիս շարքեր), «К» (XIV շարք) տիպի նոր սուզանավերը։ Այդ տիպի թնդանոթներով սպառազինվել է նաև «Վլադիմիր Պոլուխին» տիպի էսկադրային ականազերծիչ նավերի մի մասը։ Վերջիններից բացի Բ-24ԲՄ թնդանոթներով սպառազինվել են նաև «Ֆուգաս» տիպի ականազերծիչ նավերը, «Ուսիսկին» տիպի պահակային նավերն ու հրետանավակները։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բ-24 թնդանոթներով զինվել են որոշ զրահագնացքներ (օրինակ՝ «Ստալինեց-28»)։

Տվյալ տիպի թնդանոթները տեղադրվել են Հեռավոր Արևելքի, Մերձբալթիկայի, Կովկասի սևծովյան ափի (օրինակ՝ № 394 քառաթնդանոթ մարտկոցը Անդրեյ Զուբկովի հրամանատարության ներքո Ցեմեսի խորշում) և Ղրիմի ափային մարտկոցներում։ 1941 թվականի գարնանը Բ-24 թնդանոթներըն օգտագործվել են Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Широкорад А. Б. Энциклопедия отечественной артиллерии / Под общ. ред. А. Е. Тараса. — Мн.: «Харвест», 2000. — С. 931. — (Библиотека военной истории). — ISBN 9-85433-703-0.
  2. 2,0 2,1 Корабли ВМФ СССР накануне и в годы Великой Отечественной войны

Գրականություն խմբագրել

  • Платонов А. В. . Энциклопедия советских подводных лодок 1941—1945. — М.։ АСТ, 2004. — С. 442-445. — 592 с. — 3000 экз. — ISBN 5-17-024904-7.
  • Широкорад А. Б. Энциклопедия отечественной артиллерии / Под общ. ред. А. Е. Тараса. — Мн.։ «Харвест», 2000. — 1156 с. — (Библиотека военной истории). — ISBN 9-85433-703-0.

Արտաքին հղումներ խմբագրել