.cat, վերին մակարդակի ազգային դոմեն կատալոնական կայքերի համար։ Այն ներմուծելու որոշումն ընդունվել է 2005 թվականի սեպտեմբերին։ Գրանցումը սկսվել է 2006 թվականի փետրվարին և բոլոր ցանկացողների համար վերջնականապես բացվել է նույն թվականի ապրիլին։ Այս դոմենը ներմուծելու նպատակը կատալոնական մշակույթի և լեզվի զարգացմանը աջակցելն է։ 2014 թվականի դեկտեմբերի տվյալներով գրանցված էր 83300 դոմենային անուն[1]։ Նախաձեռնության հովանավորը «Fundació puntCAT» կազմակերպությունն է[2]։

.cat
puntCAT
Տեսակհովանավորված վերին մակարդակի դոմեն
Երկիր Իսպանիա
ՏարածքԿատալոնիա
Ներածում2005
TLD տիպվերին մակարդակի ազգային դոմեն
ԿայքpuntCAT

Պատմություն խմբագրել

Մինչև .cat դոմենի ներմուծումը կատալոնախոս համայնքի ներկայացուցիչները վեբ-կայքեր ստեղծելու համար օգտագործում էին .es, .ad, .fr, .it դոմենները (ընտրությունը կախված էր պետությունից)։ Նախկինում եղել են փորձեր գրանցելու .ct դոմենը, սակայն քանի որ Կատալոնիան չկա ISO 3166-1 ցանկում, այդ փորձերը հաջողություն չեն ունեցել։ Այդ խնդիրը լուծելու նպատակով էլ 2005 թվականի սեպտեմբերին ներմուծվեց .cat դոմենը։

Դոմենային անվան գրանցման չափանիշները խմբագրել

Գրանցումն անցնելու համար անհրաժեշտ է ապացուցել համապատասխանությունը հետևյալ չափանիշներից մեկին[3].

  • .cat գոտում դոմենային անվան տակ պետք է լինի կատալոներեն տեղեկույթ, որն արդեն հասանելի է համացանցում
  • .cat գոտում դոմենային անվան տակ պետք է լինի տեղեկույթ կատալոնական մշակույթի զարգացման կամ լեզվի տարածման մասին
  • .cat գոտում դոմենային անունների սեփականատերերից առնվազն երեքը համաձայն են գրանցել նոր դոմենը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2014: l'any amb més registres al domini .cat». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. ICANN | ICANN-Accredited Registrars
  3. «CAT». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.