Ռուզաննա Ֆրանգուլյան

հայ բժիշկ, թոքաբան
(Վերահղված է Ֆրանգուլյան Ռուզաննաից)

Ռուզաննա Ռոբերտի Ֆրանգուլյան (սեպտեմբերի 26, 1964(1964-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թոքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002

Ռուզաննա Ռոբերտի
Ծնվել էսեպտեմբերի 26, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Երևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, թոքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԾնողներԺաննա Գևորգյան

Կենսագրություն խմբագրել

1987 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1993-1994 թվականներին աշխատել է Ազգային առողջապահության ինստիտուտի բժշկական չափորոշիչների ամբիոնում, 1994-2002 թվականներին՝ «Դիագնոստիկա» բժշկական միավորումում։ 2002-2004 թվականներին եղել է Էդինբուրգի համալսարանական կլինիկայի շնչառական բժշկության բաժանմունքում գիտաշխատող, 2004 թվականից՝ Էդինբուրգի Ռոյալ Ինֆայմըրի (Royal Infirmary of Edinburgh) հիվանդանոցում[1]։

1997 թվականից թոքաբանների եվրոպական, 2002 թվականից՝ բրիտանական ընկերությունների անդամ։

Աշխատանքները վերաբերում են թոքերի քրոնիկական փակողական (օբստրուկտիվ) հիվանդությունների ժամանակ սրտի աջ փորոքի և արյան փոքր շրջանառության կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների վաղ ախտորոշմանը։ Մշակել է դեղորայքային կարգավորման նոր մոտեցումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.