Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2010

Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2010, Ֆուտբոլային լիգայի գավաթի 50-րդ խաղարկության եզրափակիչ խաղն է, որը տեղի է ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթելով «Աստոն Վիլլային» 2-1 հաշվով՝ նվաճեց մրցանակը երկրորդ անգամ անընդմեջ։ Խաղի հաշիվը 11-մետրանոց հարվածով բացեց Ջեյմս Միլները, սակայն մի քանի րոպե անց Մայքլ Օուենը հավասարեցրեց այն, իսկ Ուեյն Ռունին խաղավարտին մոտ խփեց հաղթական գնդակը։