Ֆլոր և Լավր եկեղեցի (Պրոլետարսկ)

ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում


Ֆլոր և Լավր եկեղեցի (ռուս.՝ Церковь Флора и Лавра), ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում։ Նվիրված է վաղքրիստոնեական նահատակներ Ֆլորին և Լավրին։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ 

Ֆլոր և Լավր եկեղեցի (Պրոլետարսկ)
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿրոնադավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկանգուն
Կառուցման ավարտ1879
Արտաքին պատկերներ
Ֆլոր և Լավր եկեղեցու լուսանկարներ

Պատմություն խմբագրել

Տաճարի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1879 թվականով[1], նույն թվականին էլ տաճարը օծվել է։ Տաճարը կառուցվել է միայն մեկ խորանով, որը կոչվել է վաղքրիստոնեական նահատակներ Ֆլորի և Լավրի անունով։

1955 թվականին եկեղեցու շենքը վերակառուցվել է և դարձվել «Միր» կինոթատրոն։ Չնայած եկեղեցու վերակառուցմանը, տեղի քրիստոնեական համայնքը շարունակում էր իր գործունեությունը։ Նրա միջոցներով գնվեց նախկին կազակական խրճիթ, որը հետագայում դարձվեց մատուռ։ Իսկ 1989 թվականին գնված տարածքում սկսվեց նոր տաճարի շինարարությունը, որը շարունակվեց մինչև 1993 թվականը, երբ տաճարն օծվեց Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Վլադիմիրի (Սաբոդան) կողմից։ Տաճարին կից բացվել է կիրակնօրյա դպրոց։

Տվյալ պահին հին տաճարը ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ, և աշխատանքներ են վարվում այն վերականգնելու ուղղությամբ։

Տաճարի սրբություններ խմբագրել

Տաճարի տարածքում գտնվում են մի քանի սրբություններ. Բառնաբաս առաքյալ սրբապատկերը, «Պատվելի Հոբ Պոչաևյան» սրբապատկերը,  «Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Սրբազան Տիխոն» սրբապատկերը, «Երանելի Պողոս Տագանրոգցի» սրբապատկերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пролетарск|Церковь Флора и Лавра» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. «Храм Мучеников Флора и Лавра, г.Пролетарск | наш приходской сайт» (ռուսերեն). hramflora-lavra.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.