Ֆլորալիա, կամ "Florifertum", հին հռոմեական տոնակատարություն, նվիրված Ֆլորային` ծաղիկների ու պտղաբերության աստվածուհուն։ Այն տոնվել է մայիսի IV Կալենդների ժամանակ` ապրիլի 27-ից մայիսի 3-ը և խորհրդանշում էր բնության վերակենդանացումը։ Տոնը անցնում էր պարերով, երգերով, խմիչքներով և ծաղիկներով։ Մինչ տաճարները զարդարվում էին ծաղիկներով, հռոմեացիները իրենց առօրյա սպիտակ շորերի փոխարեն կրում էին գույնզգույն զգեստներ և իրենց կաթն ու մեղրը նվիրաբերում աստվածուհուն։

Փրոփեր Փիատտի «Ֆլորալիա»', 1899

Արտաքին հղումներ խմբագրել