Ֆլամանդական շահ (կուսակցություն)

Ֆլամանդական շահ (հոլ.՝ Vlaams Belang), Բելգիայի ծայրահեղ աջ կուսակցություն, որը հանդես է գալիս Ֆլանդրիայի անկախության, էմիգրացիայի սահմանափակման, ինչպես նաև «ֆլամանդական ավանդական արժեքների» պահպանման համար։ Գործում է Բելգիայի ֆլամանդական մասում։ Մինչև 2004 թվականի վերջ կուսակցությունը կոչվում էր «Ֆլամանդական բլոկ», կուսակցության նախագահ՝ Բրյունո Վալկենիրս է[1]։

Ֆլամանդական շահ
Vlaams Belang
ՏեսակԾայրահեղ աջ կուսակցություն
ԵրկիրԲելգիա
ԱռաջնորդԲրյունո Վալկենիրս
ՀիմնադիրԿարլ Դիլլենն
Հիմնադրված1979 թվականին
Գաղափարախոսությունֆլամանդական ազգայնամոլություն, պահպանողականություն, անջատողականություն,
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր
ՇտաբԲրյուսել, Բելգիա
ՆախորդVlaams Blok?
Կայքvlaamsbelang.org
Commons-logo.svg Vlaams Belang Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Կուսակցությունը ձևավորվել է 1979 թվականին Ֆլամանդական ժողովրդական կուսակցությունից և Ֆլամանդական ազգային կուսակցությունից։ Հիմնադիր նախագահը Կարլ Դիլլենն (1925—2007) էր։ Կուսակցությունը ձգտում է Բելգիայի հոլանդախոս շրջանների անկախությանը, ինչպես նաև Ֆլանդրիայի մշակութային արժեքների պաշտպանությանը։ 1990-ական թվականներին կուսակցությունը մեծ հաջողությունների հասավ ընտրությունների ժամանակ, մասնավորապես Անտվերպենում։ Կուսակցությունը համագործակցում է Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության և Գերմանիայի հանրապետական կուսակցության հետ։ 2004 թվականի նոյեմբերի 9-ին Բելգիայի բողոքարկման դատարանը մեղադրեց Ֆլամանդական շահ կուսակցությանն էմիգրանտների խտրականության մեջ։ 2004 թվականին նոյեմբերի 14-ին կուսակցությունը վերանայեց իր ծրագիրը։

ԾրագիրԽմբագրել

  • Երեխաների բարձր նպաստներ, ինչը կնպաստի ծնելիության բարձրացմանը
  • Ստեղծել կենսաթոշակային կուտակային համակարգ
  • Կրթական համակարգի պահպանում
  • Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության դեմ պայքար
  • Խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների վերացում
  • Միասնական հարկի մտցնում
  • Աբորտների արգելում
  • Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում

ԳաղափարախոսությունԽմբագրել

Լրագրողները մեղադրում էին Ֆլամադական շահի առաջնորդին քսենոֆոբիայի մեջ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը իր «Նեոնացիզմը վտանգավոր մարտահրավեր է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության համար» 2015 թվականի ելույթում բնութագրեց կուսակցությանը, ինչպես «նեոնացիստական նշանակության մարգինալ կազմակերպություններից» մեկը[2]։

ԳրականությունԽմբագրել

  • Франк Декер. Популизм: угроза демократии или полезные изменения?, VS Verlag für Sozialwissenschaften, Wiesbaden 2006, ISBN 3-531-14537-1
  • Томас Гревен, Томас Грумке. Глобализация верна?, Die extremistische Rechte in der Ära der Globalisierung, VS Verlag für Sozialwissenschaften, Wiesbaden 2006, ISBN 3-531-14514-2
  • Оскар Нидермайер, Ричард Штёсс, Мелани Хаас. Партийная система Западной Европы, VS Verlag für Sozialwissenschaften, Wiesbaden 2006, ISBN 3-531-14111-2

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  2. Борис Вишневский. Друзьям — всё, врагам — закон "Новая газета", №24 от 9 марта 2016 года