Տնտեսագիտության մեջ ֆիքսված ծախսերը, անուղղակի ծախսերը կամ գլխավոր ծախսերը բիզնեսի ծախսեր են, որոնք կախված չեն բիզնեսի արտադրած ապրանքների կամ ծառայությունների քանակից: Դրանք կարող են լինել ժամանակի ընթացքում պարբերաբար կատարվող ծախսեր, ինչպես, օրինակ, ամսական վճարվող տոկոսները կամ վարձավճարները, և դրանք հաճախ անվանում են որպես գլխավոր ծախսեր: Փոփոխական ծախսերը կապված են ծավալի հետ, վճարվում են արտադրված քանակի համար և անհայտ են հաշվետու տարվա սկզբում: Օրինակ հացաբուլկեղենի արտադրության ժամանակ կատարվող ֆիքսված ծախսեր են հացաթխման օբյեկտների վարձակալության ամսական վարձավճարը, անվտանգության համակարգի և հիմնական հեռախոսագծի համար ամսական վճարումները, քանի որ դրանք կախված չեն արտադրված կամ վաճառված հացի քանակից: Մյուս կողմից, հացաբուլկեղենի աշխատավարձի արժեքը փոփոխական է, քանի որ հացի արտադրությունը մեծանալու դեպքում հացաբուլկեղեն ստիպված կլինեն վարձել ավելի շատ աշխատողներ: Տնտեսագետները ֆիքսված ծախսերը համարում են մուտքի խոչընդոտ նոր ձեռնարկատերերի համար:

Ընդհանուր ծախսերը որպես հիմնական ծախսի և փոփոխական ծախսերի հանրագումար: Հորիզոնական առանցքի վրա ապրանքի/ծառայության ծախսերն են: Հիմնական կամ ֆիքսված ծախսերը կազմում են ընդհանուր արժեքի երկու բաղադրիչներից մեկը:

Կառավարման հաշվառման մեջ ֆիքսված ծախսերը սահմանվում են որպես ծախսեր, որոնք չեն փոխվում բիզնեսի գործունեության արդյունքում տրված ժամանակահատվածում: Օրինակ, մանրածախ վաճառողը պետք է վճարի վարձավճարները և կոմունալ վճարները անկախ վաճառքի ծավալներից: Մարքեթինգում անհրաժեշտ է իմանալ, թե որոնք են փոփոխական և հիմնական ծախսերը կանխատեսումներ կատարելու համար: Շատ կարևոր է ճիշտ կանխատեսել միավոր վաճառքի տարբեր փոփոխությունների արդյունքում ստացված հասույթը և, հետևաբար, առաջարկվող մարքեթինգային արշավների ֆինանսական ազդեցությունը: Մարքեթինգի գրեթե 200 ավագ մենեջերների հետազոտության մեջ 60 տոկոսը կարևորել է «փոփոխական և ֆիքսված ծախսեր» տարբերությունը հասկանալու օգտակարությունը:

ՆկարագրությունԽմբագրել

Հաստատուն ծախսերը հավերժ ֆիքսված չեն. դրանք ժամանակի ընթացքում փոխվում են, բայց անփոփոխ են նշված ժամանակահատվածի համար: Օրինակ, ընկերությունը կարող է ունենալ անսպասելի և անկանխատեսելի ծախսեր, որոնք կապված չեն արտադրության հետ, ինչպիսիք են պահեստի հետ կապված ծախսերը, որոնք ամրագրված են միայն վարձակալության ժամանակահատվածի ընթացքում: Ըստ սահմանման, երկարաժամկետ հատվածում հաստատուն ծախսեր չկան, քանի որ երկարաժամկետ հատվածում բոլոր կարճաժամկետ ֆիքսված ծախսերը դառնում են փոփոխուն ծախսեր:[1][2] Հայեցողական ֆիքսված ծախսերը սովորաբար բխում են ղեկավարության կողմից կայացվող տարեկան որոշումների կայացումից, օրինակ գովազդը, ապահովագրավճարը, մեքենաների սպասարկումը և հետազոտության և զարգացման ծախսերը:

Բիզնեսի պլանավորման և կառավարման հաշվառման ժամանակ ֆիքսված ծախսեր, փոփոխական ծախսեր և նման այլ տերմինների օգտագործումը հաճախ կարող է տարբերվել՝ կախված ենթատեքստից: Հաշվապահական տերմինաբանության մեջ ֆիքսված ծախսերը կարող են ներառել գրեթե բոլոր ծախսերը (ծախսերը), որոնք ներառված չեն վաճառված ապրանքների արժեքի մեջ, իսկ փոփոխուն ծախսերը ներառված են ապրանքի արժեքի մեջ: Հաշվապահական հաշվառման և տնտեսագիտության տերմինաբանության միջև հավասարություն մտցնելու համար կատարվում է այն ենթադրությունը, որ հաշվապահական հաշվառման ժամանակահատվածը հավասար է այն ժամանակաշրջանին, որի ընթացքում հիմնական ծախսերը արտադրությունից կախված չեն: Գործնականում, այդ համարժեքությունը միշտ չէ, որ պահպանվում է, և կախված քննարկվող ժամանակաշրջանից՝ որոշ հիմնական ծախսեր (օրինակ ՝ վաճառք, ընդհանուր և վարչական ծախսեր) կարող են ճշգրտվել ղեկավարության կողմից, և յուրաքանչյուր ծախսի բաժանումը որոշակի կատեգորիայի որոշվում է ծախսերի հաշվառման ներքո:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. McEachern William (2012)։ Economics: A Contemporary Introduction։ Mason, Ohio: South-Western Cengage Learning։ էջ 158։ ISBN 0-538-45374-5 
  2. Schwartz Robert (2010)։ Micro Markets: A Market Structure Approach to Microeconomic Analysis։ Hoboken, New Jersey: John Wiley & Sons, 2010։ էջ 202։ ISBN 0-470-44765-6