Ֆերիտ կամ ֆեռիտ (լատ.՝ ferrum - երկաթ), անցումային մետաղների կոմպլեքս օքսիդները երկաթի (Fe2O3) և այլ օքսիդների հետ[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Ոչ մետաղական պինդ, մագնիսական նյութեր են։ Երբեմն ֆերիտ տերմինն օգտագործում են որպես ֆեռիմագնիսների ընդհանուր անվանում (տես՝ Ֆեռիմագնիսականություն)։ Լայն կիրառություն ունեն շպինելի և նռնաքարի կառուցվածքով ֆերիտները։ Կիրառվում են նաև խառը ֆերիտներ և տարբեր ֆերիտների պինդ լուծույթները։ Ֆերիտից շինվածքները հիմնականում պատրաստում են եռակցումով։ Մագնիսական հատկություններով ֆերիտները նման են ֆեռիմագնիսներին, սակայն ֆերիտում ավելի փոքր են մրրկային հոսանքների կորուստները։

ՕգտագործումԽմբագրել

Ֆերիտներ լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, գերբարձր հաճախային տեխնիկայում։ Որոշ ֆերիտներ կարող են օգտագործվել որպես շատ մեծ ունակության հիշողության սարքեր։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Бочвар А. А., Металловедение, 5 изд., М., 1956.
  • Бунин К. П., Баранов А. А. Металлография. — М.։ Металлурия, 1970.
  • Smith, William F.; Hashemi, Javad (2006), Foundations of Materials Science and Engineering (4th ed.), McGraw-Hill, ISBN 0-07-295358-6.