Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան
Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Полетаеву), խորհրդային զինվոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իտալական դիմադրության շարժման մասնակից, Խորհրդային Միության հերոս, Իտալիայի ազգային հերոս Ֆեոդոր Պոլետաևին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 1998 թվականի մայիսի 7-ին՝ Հաղթանակի օրվա նախօրեին։ Հուշարձանի քանդակագործն է Վ. Վ. Գլեբովը։ Գտնվում է Մոսկվայում, Եսենինի բուլվարի և Ֆեոդոր Պոլետաևի փողոցի հատման վայրում։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1998 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Հուշարձան |
Նյութ | գրանիտ և բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՖեոդոր Պոլետաևը (1909-1945) եղել է խորհրդային զինվոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իտալական դիմադրության շարժման մասնակից, Խորհրդային Միության հերոս, Իտալիայի ազգային հերոս։ Իտալիայում հայտնի է եղել Ֆեոդոր Պոէտան պարտիզանական մականունով։
Ֆեոդոր Պոլետաևի հուշարձանը Մոսկվայում բացվել է 1998 թվականին։ Այն իրենից ներկայացնում է հերոսի գրանիտե կիսանդրի։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վ. Վ. Գլեբով-Վադբոլսկին։ Կիսանդրին տեղադրված է բարձր գլանաձև պատվանդանի վրա։ Կիսանդրու առջևի հատվածում փորագրված է «Ֆյոդոր Պոլետաև»։ Հուշարձանի կողքին երկու սյուների վրա տեղադրված է գրանիտե հուշատախտակ, որի վրա մակագրված է՝
Պոլտարև Ֆեոդոր Անդրիանովիչ, 1909-1945, Խորհրդային Միության հերոս, խորհրդային բանակի գվարդիայի շարքային, Իտալիայում դիմադրության շարժման մասնակից, մահացել է Իտալիայում՝ փրկելով ընկերների կյանքը[1]։ |
Տեխնիկական տվյալներ
խմբագրելՀուշարձանը և պատվանդանը պատրաստված են գրանիտից։ Հարակից տարածքը ծածկված է աղյուսներով։
Գրականություն
խմբագրել- Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. - М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 224. ISBN 978-5-9907078-1-8.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Ֆեոդոր Պոլետաևի հուշարձան |
Արտաքին հղումներ
խմբագրել- Памятник Есенину на Есенинском бульваре в Москве Արխիվացված 2018-06-04 Wayback Machine
- Памятник Есенину(չաշխատող հղում)
- Памятник Есенину в Москве