Ֆեոդոր Բորիսովիչ Կուզմին (ռուս.՝ Фёдор Борисович Кузьмин, 4 մայիսի, 1932, Գոլովիցի, Դուխովշչինսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ3 փետրվարի, 1977, Սիմֆերոպոլ), Խորհրդային բանակի ավագ լեյտենանտ, 1956 թվականի Հունգարական հեղափոխութան ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956

Ֆեոդոր Կուզմին
ռուս.՝ Фёдор Кузьмин
մայիսի 4, 1932(1932-05-04) - փետրվարի 3, 1977(1977-02-03) (44 տարեկան)
ԾննդավայրԳոլովիցի, Դուխովշչինսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակզրահատանկային զորքեր
Ծառայության տարիներ1951-1961
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հունգարական հեղափոխություն
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ֆեոդոր Կուզմինը ծնվել է 1932 թվականի մայիսի 4-ին Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դուխովշչինսկի շրջանի Գոլովիցի գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է շրջափակման մեջ Յարցևսկի շրջանում։ 1951 թվականին Ֆեոդոր Կուզմինն ավարտել է դպրոցի տասներորդ դասարանը։ Նույն թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ 1954 թվականին ավարտել է Խմելնիցկիի տանկային ուսումնարանը[1]։

Լինելով Մեքենայացված առանձին բանակի 33-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիայի 104-րդ գվարդիական մեքենայացված գնդի տանկային դասակի հրամանատար՝ Ֆեոդոր Կուզմինն ակտիվ մասնակցություն է ունեցել 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման գործողություններին։ Բազմիցս աչքի է ընկել ծավալված մարտերում[1]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «զինվորական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար» գվարդիայի լեյտենանտ Ֆեոդոր Կուզմինն արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման և պարգևատրվել Լենինի շքանշանով ու «Ոսկե աստղի» մեդալով (համար 10841)[1]։

1961 թվականին ավագ լեյտենանտ Ֆեոդոր Կուզմինը զորացրվել է։ Ապրել և աշխատել է Սիմֆերոպոլում։ Մահացել է 1977 թվականի փետրվարի 3-ին։ Թաղված է Սիմֆերոպոլում[1]։

Պարգևատրվել է նաև մի շարք մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.