Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

հուշարձան Սանկտ Պետերբուրգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կենտրոնական շրջանի Վլադիմիրովսկի հրապարակում՝ նվիրված ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանի հեղինակ Լյուբով Միխայլովնա Խոլինան Դոստոևսկու գրանիտե հուշարձանի էսքիզը կազմել է դեռևս 1956 թվականին և հետագա մի քանի տարիների ընթացքում կատարելագործել է այն, սակայն տարբեր պատճառներով հուշարձանի տեղադրումը ձգձգվել է։ Միայն 1988 թվականի հոկտեմբերի 31-ին Լենխորհրդի գործկոմը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Մշակույթի գլխավոր վարչությունը, Լենինգրադի կազմակերպությունները՝ Ճարտարապետների միությունը և ՌԽՖՍՀ նկարիչների միությունը մրցույթ հայտարարեցին զարգացնելու Դոստոևսկու հուշարձանի նախագիծը։ Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 12 ծրագիր, իսկ առաջին մրցանակը շնորհվել է Լ. Մ. Խոլինայի և ճարտարապետ Վ. Պետրովի նախագծին։ Սակայն այդ ծրագիրը չի իրագործվել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել գրանիտե քանդակը փոխարինել բրոնզով։

Ծրագրում անհրաժեշտ փոփոխությունները կատարվել են 1993-1994 թթ. Լ. Մ. Խոլինայի որդու և թոռան՝ նկարիչ Պյոտր Ալեքսանդրովիչի և քանդակագործ Պավել Պետրովիչ Իգնատևի մասնակցությամբ։ Դոստոևսկու բրոնզե քանդակի էսքիզը ձուլվել է «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում։

Հուշարձանի տեղադրման վայրի ընտրությունը կատարվել է Դոստոևսկու թանգարանի և քաղաքի գլխավոր նկարիչ Ի. Գ. Ուրալովի նախաձեռնությամբ Բոլշայա Մոսկովսկայա բուլվարում՝ Վլադիմիրսկի եկեղեցու մոտ, Կուզնեչնի նրբանցքի և Յամսկոյ փողոցի անկյունի շենքի հարևանությամբ, որտեղ Դոստոևսկին ապրել է կյանքի վերջին օրերը։

Հուշարձանը բացվել է 1997 թվականի մայիսի 30-ին։ Հուլիսի յուրաքանչյուր առաջին շաբաթ օրը հուշարձանի մոտ կազմակերպվում են Դոստոևսկու օրեր Սանկտ Պետերբուրգում։

Դոստոևսկին 2 մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանում պատկերված է նստած՝ ասես լարված աշխատում է իր ստեղծագործությունների վրա։ Գրողի հայացքն ուղղված է Վլադիմիրսկի եկեղեցուն։ Քանդակը տեղադրված է 1,5 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանին, որի վրա փորագրված է «Դոստոևսկուն»։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Памятник Достоевскому Ф. М.» (ռուսերեն). Энциклопедия Санкт-Петербурга. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  • «Памятник Достоевскому в Санкт-Петербурге» (ռուսերեն). Spb-in Дыхание Питера. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.