Ֆենոլֆթալեին
քիմիական միացություն
Ֆենոլֆթալեին, երկօքսիֆթալաֆենոն, C20H14Օ4, անգույն, անհոտ բյուրեղներ են։
Հալման ջերմաստիճանը՝ 259-263 °C։ Ջրում վատ է լուծվում, որպես ինդիկատոր օգտագործվում է վերլուծական քիմիայում (թթու և չեզոք լուծույթներում անգույն է, հիմնայինում՝ կարմրամոռագույն, գույնի անցման տիրույթը՝ рН=8, 2/10)։
Բժշկության մեջ հաբերի ձևով կիրառվում է որպես լուծողական (հնացած անվանումը՝ պուրգեն)։
Գրականություն
խմբագրել- Бейтс Р., Определение рН. Теория и практика, пер. с англ., 2 изд., Л., 1972, с. 126.
Արտաքին հղումներ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |