Ֆարակլոս (ամրոց)
Ֆարակլոս ամրոց (հուն․՝ Kάστρο Φεράκλος[1], անգլ.՝ Feraclos Castle), պաշտպանական կառույց, գտնվում է Հունաստանի Հռոդոս կղզում,Խառակի ավանի ծովախորշում: Գոյություն ունի Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից, 14-րդ դարի սկզբին օգտագործվում էր արաբական ծովահենների կողմից; 1306 թվականին նվաճվել է Հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից, սակայն գրավումից հետո այն չի օգտագործվել, և 1408 թվականին արդեն ամրոցը վերածվել է ավերակների: Վերականգնվել է Մալթյան օրդենի մագիստրոս Ջովաննի Բատտիստա Օրսինիի (Giovanni Battista degli Orsini, 1467—1476) և Պիեռ Աուբուսսոնոյի (Pierre d’Aubusson, 1476—1503) կողմից ծովախորշի պաշտպանության համար: Այն Հռոդոս կղզու գլխավոր ամրություններից էր:
![]() | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Charaki? |
Վարչական միավոր | Rodos Municipality? |
Երկիր | Հունաստան |
Պատվիրող | Բյուզանդական կայսրություն |
Ընթացիկ վիճակ | ավերակ |
![]() | |
![]() | |
![]() |
Ըստ նախագծի ամրոցը բազմանկյուն է, պատերի հաստությունը մոտ 680 մետր է: Ներսում ենթադրվում է բնակեցված ե եղել, ավերակներից դա հիմա էլ երևում է: Հյուսիսային և արևելյան կողմերի պատերի մի մասը պահպանվել են Բյուզանդական կայսրության ժամանակներից: Հյուսիսային կողմից երևում են երկու կշոր աշտարակներով պահպանվող դարպասների մնացորդները: Պատերը պաշտպանության համար ունեել են սուր ծայրեր: Ամրոցի ներսում պահպանվել են ջրով լի բաքերը, ներքին սրահների և շինությունների ավերակները: Ըստ լեգենդների ամրոցի տակ կան ստորգետնյա անցումներ:
1523 թվականին երկարատև հարձակումից հետո ամրոցը գրավվեց Օսմանական Թուրքիայի կողմից: Չի օգտագործվել օսմանների կողմից և այդ օրվանից լքված է:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Κάστρο Φεράκλου: Περιγραφή» (Greek)։ Greek Ministry of Culture։ Վերցված է 1 October 2016