Բացել գլխավոր ցանկը

Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենք

(Վերահղված է Ֆարադեյի օրենքից)

Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքըԽմբագրել

Ֆարադեյը շուրջ 200 տարի առաջ հայտնաբերել է կոճում հոսանքի առաջացման երևույթը, երբ կոճը տեղադրված է փոփոխական մագնիսական դաշտում։ Այդ երևույթը, որ կոչվում է էլեկտրամագնիսական ինդուկցիա, հնարավորություն տվեց Մաքսվելին կազմավորել էլեկտրամագնետիզմի տեսության հիմնարար օրենքներից մեկը։ Այդ օրենքը կապում է էլեկտրական դաշտը ժամանակում մագնիսական դաշտի փոփոխման հետ։

 
մագնիսական դաշտի ուժագծերի կողմնորոշումը

ԴԻցուք տարածության մի հատվածում կա ժամանակի ընթացքում փոփոխվող մագնիսական դաշտ։   ուժագծերի կողմնորոշումը տվյալ ակնթարթում պատկերված է նկարում։ Դիտարկենք նաև կամայական փակ L կոնտուրը, որի շրջանցման ուղղությունը ժամսլաքի պտույտին հակառակ է ընտրված, եթե նայենք   ծայրից։ Էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքը ինտեգրալ տեսքով՝

                

Ձախ կողմում   շրջանառություննէ L կոնտուրով, որը կոչվում է տվյալ կոնտուրով էլեկտրաշարժ ուժ։ Աջ կողմում բացասական նշանով կոնտուր ներթափանցող ընդհանուր մագնիսական հոսքի ժամանակի ածանցյալն է։
Օգտագործելով Սթոքսի թեորեմը և ածանցման գործողությունը՝ մակերևույթային ինտեգրալի նշանի տակն առնելով՝ կստանանք

                

Այստեղից բխում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքը դիֆերենցիալ տեսքով։

                 

Այսպիսով, համաձայն օրենքի, մագնիսական դաշտի փոփոխությունը ժամանակի ընթացքում բերում է տարածության մեջ էլեկտրական դաշտի գոյացմանը։

Տես նաևԽմբագրել