Ֆարադեյի հաստատուն կամ Ֆարադեյի թիվ նշանակվում է F տառով, հիմնական ֆիզիկական հաստատուն, որը հավասար է Ավոգադրոյի թվի (Na) և e տարրական էլեկտրական լիցքի (էլեկտրոնի լիցք) արտադրյալին ․ = (9, 648456±0, 000027) * 104 կ՚մոլ−1։

Ֆարադեյի թիվը լայնորեն կիրառվում է էլեկտրաքիմիական հաշվարկներում։ Կոչվել է Մայքլ Ֆարադեյի անունով։ F-ի արժեքը որոշվել է արծաթի էլեկտրաքիմիական համարժեքի չափումների հիման վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։