Ֆաբլեթ, (անգլ.՝ phablet phone հեռախոս բառից[1] և tablet պլանշետ բառից[2]), սմարթֆոն, որի չափը գտնվում է սմարթֆոնի և պլանշետի չափերի մեջտեղում՝ 5,7-6,0 դյույմ անկյունագծից մինչև 6,9 և ունի 135 մմ բարակություն[3]։ Ինչպես նաև հայտնի է իր ոչ պաշտոնական՝ «պլաֆոն» անունով։

Samsung Galaxy Note-ի շարք, որոնք համարվում են ֆաբլեթ
Samsung Galaxy Note 10 (back).jpg

ՊատմությունԽմբագրել

«Ֆաբլեթ» բառը փոխառություն է՝ բարդ բառ, որը կազմված է phone՝ հեռախոս և tablet՝ պլանշետ բառերից։

Տարվեր ժամանականերում թողարկվել են սարքեր, որոնք PC Magazine-ի կողմից հիշատակվում են ինչպես ֆաբլեթների նախկին տարբերակներ․

  • 1993 AT&T EO 440, «առաջին իրական ֆաբլեթի» տարբերակ[4], որը իրենից ներկայացնում էր սովորական պալնշետ ներքին տեղադրված բջջային մոդուլով տվյալների փոխանցման համար։
  • 2007 HTC Advantage, (էկրան՝ 5,0 դյույմ)
  • 2009 Verizon Hub, (էկրան՝ 7,0 դյույմ)
  • 2010 Dell Streak, (էկրան՝ 5,0 դյույմ)

2011 թվականից հետո մի անգամից թողարկվեցին մի քանի նմանատիպ սարքեր․

2011 թվականի հոկտեմբերի 26-ին հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտ ներկայացրեց phablet բառի գրանցման համար, որպես առանձին վաճառքային ապրանքանիշ։ Հայտը ընդունվեց միայն 2013 թվականի փետրվարին[5]։

Համացանցում ֆաբլեթ բառը ավելի հաճախ սկսվեց օգտագործվել, երբ Engadget հրատարակությունը և Ռոյթերսը հայտարարեցին, որ 2013 թվականը լինելու է ֆաբլեթների տարի[6][7]։

2014 թվականին հայտնվեցին ֆաբլեթների բազմաթիվ մոդելներ, և Flurry ընկերության գնահատականով բջջային սարքերի շրջանում դրանք կազմում էին 10 %[8]։

Սարքերի օրինակներԽմբագրել

Հայտնի ֆաբլեթներից են[9]՝

Սմարթֆոններ արտադրող ընկերությունների մեծ մասը նաև արտադրում են ֆաբլեթներ։ Վերջին ընկերություններից մեկը դարձավ Apple-ը, 2014 թվականին թողարկելով իր iPhone 6 Plus (5.5)[10]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. phablet Archived 2014-10-06 at the Wayback Machine., oxforddictionaries.com (անգլ.)
  2. tablet, multitran.ru (ռուս.)
  3. Deloitte. Phablets are not a phad Archived 2014-10-06 at the Wayback Machine.(անգլ.)
  4. Segan, Sasha (13.02.2013)։ «Enter the Phablet: A History of Phone-Tablet Hybrids»։ PC Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-11-ին։ Վերցված է 2020-03-11 (անգլ.)
  5. «PHABLET - Reviews & Brand Information - LG Electronics Inc. Seoul 150-721, - Serial Number: 85456668»։ 26.10.2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է 2013-01-31 (անգլ.)
  6. «The Rise of the Ever-Expanding Smartphone Screen»։ Engadget, Distro Issue 79, p. 50, Jon Fingus։ 22.02.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-28-ին։ Վերցված է 2014-09-28  (անգլ.)
  7. Wagstaff, Jeremy; Yee, Lee Chyen (07.01.2013), Handset makers scurry to join Year of the Phablet, Reuters, արխիվացված օրիգինալից 2015-10-01-ին, https://web.archive.org/web/20151001042454/http://www.reuters.com/article/2013/01/07/us-phablets-idUSBRE9050CS20130107, վերցված է 2020-03-11 (անգլ.)
  8. Կաղապար:Cite «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-01-ին։ Վերցված է 2020-03-11 (անգլ.)
  9. techradar.phones: The 10 best phablets in the world today(անգլ.)
  10. «Apple reveals iPhone 6 Plus with 5.5-inch screen, starts at $299 (hands-on)»։ CNET։ 9.09.2014։ Վերցված է 2014-09-12։ «The larger iPhone is basically a phablet, or phone-tablet, like other big phones such as the 5.7-inch Samsung Galaxy Note 4.» (անգլ.)