«Օ» (անգլ.՝ O), 2001 թվականի ամերիկյան դրամա, Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության ժամանակակից էկրանավորում։ Ֆիլմն ամերիկյան կինովարձույթում վաստակել է 16 միլիոն դոլար[2][3]։

Օ
անգլ.՝ O
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, ռոմանտիկ ֆիլմ և դրամա
ՀիմքՕթելլո
Թվական2001 և հունվարի 24, 2002[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բլեյք Նելսոն
Սցենարի հեղինակԲրեդ Կաայա
ԴերակատարներՄեքայ Ֆայֆեր, Ջոշ Հարթնեթ, Էնդրյու Քիգան, Ջուլիա Սթայլզ, Ռեյն Ֆենիքս, Էլդեն Հենսոն, Մարտին Շին, Ջոն Հերդ և Էնթոնի Ջոնսոն
ՕպերատորՌասել Լի Ֆայն
ԵրաժշտությունՋեֆ Դաննա
Տևողություն95 րոպե
IMDbID 0184791
Պաշտոնական կայքէջ

Դիպաշար խմբագրել

Օդին Ջեյմսը՝ բասկետբոլային թիմի լավագույն խաղացողը, քոլեջում վայելում է արժանի ժողովրդականություն։ Նա հանդիպում է դեկանի դստեր՝ Դեզի Բրաբլի հետ և ունի հաջող ապագայի բոլոր հնարավորությունները։ Բայց գտնվում է մի մարդ, որին հանգիստ չի տալիս ուրիշի բարեկեցությունը․ դա Օդինի թիմակից Հյուգո Գոուլդինգն է։ Հիվանդ ինքնասիրությունը Հյուգոյին մղում է իրականացնել չար մտադրություններ, որոնք ունակ են ոչնչացնելու ոչ միայն սերը, այլև հակառակորդի ամբողջ կյանքը...

Դերերում խմբագրել

Բնավորություն Կատարող Նախատիպ
Օդին Ջեյմս Մեքայ Ֆայֆեր Օթելլո
Հյուգո Գոուլդինգ Ջոշ Հարթնեթ Յագո
Դեզի Բրաբլ Ջուլիա Սթայլզ Դեզդեմոնա
Ռոջեր Քալհուն Էլդեն Հենսոն Ռոդրիգո
Մայքլ Կասիո Էնդրյու Քիգան Կասիո
Էմիլի Ռեյն Ֆենիքս Էմիլիա
մարզիչ Մարտին Շին Վենետիկի դուքս
Բոբ Բրեյբլ Ջոն Հըրդ Բրաբանտիո
Դելլ Էնթոնի Ջոնսոն
Կոնյակ Ռեյչել Շումատե Բիանկա

Արտադրություն խմբագրել

Սցենարիստ Բրեդ Կաայան ոգեշնչվել է «Օթելլո» ողբերգությունից, «արվարձանային դպրոցների կրակոցների բռնկումից, որոնք ցնցել էին երկիրը 1980-ական թվականներին», և հիմնականում սպիտակամորթների համար նախատեսված մասնավոր դպրոց հաճախող սևամորթ դեռահասի իր անձնական փորձից[4]։ Թիմ Բլեյք Նելսոնը սցենարի տեքստին հանդիպել էր Թերենս Մալիքի «Բարակ կարմիր գիծը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և նրան առաջարկել են նրա ռեժիսորական դեբյուտի՝ «Աստծո աչքը» ֆիլմի հիման վրա նկարահանել այդ սցենարը[4]։

Նկարահանումները սկսվել են Չարլսթոնում (Հարավային Կարոլինա)՝ 1999 թվականի սկզբին[5] և ավարտվել նույն տարվա մարտին[6]։ Miramax-ի ստորաբաժանում Dimension Films-ը ձեռք է բերել ֆիլմը հիմնական նկարահանումներից երկու օր առաջ[7]։

Ցուցադրություն խմբագրել

Ֆիլմի թողարկումն ի սկզբանե նախատեսված էր 1999 թվականի հոկտեմբերի 17-ին, սակայն ցուցադրությունը հետաձգվել է այդ տարվա ապրիլին «Կոլումբայն» ավագ դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո[6]։ Հետաձգումը, հավանաբար, պայմանավորված էր ավագ դպրոցում սեքսի և բռնության թեմաներով, ինչպես ենթադրել էր նրա ռեժիսորը[6]։ Մեկ այլ տեսությունն այն է, որ այն հետ է կանչվել մինչև 2000 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները[5][8][9]։ Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկեր Miramax-ը, սակայն ստուդիան այն հանձնեց Lions Gate-ին այն բանից հետո, երբ «O»-ի պրոդյուսերները դատի տվեցին պայմանագրի խախտման համար[6][10]։

Ֆիլմը վերջնականապես թողարկվել է կինոթատրոններում 2001 թվականի օգոստոսի 31-ին[4]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ստացել է չափավոր դրական արձագանքներ։ Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 64% վարկանիշ՝ 6,1/10 միջին գնահատականով 124 կարծիքի հիման վրա։ Կայքի կոնսենսուսում ասվում է. «Թեպետ դեռահասների բռնության ուսումնասիրության հարցում ունենալով լավ նպատակներ և լինելով լուրջ, «Օ»-ն անհամաչափ փորձ է, որն այնքան էլ հաջողակ չէ»[11]։

Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 53 միջին գնահատական, որը հիմնված է 26 կարծիքի վրա, ինչը նշանակում է «խառը կամ միջին կարծիքներ»[12]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

«Օ»-ն, ի դեմս Մեքայ Ֆայֆերի, առաջադրվել է «Black Reel» մրցանակի՝ «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում[9]։ Թիմ Բլեյք Նելսոնն արժանացել է նաև Սիեթլի միջազգային կինոփառատոնի Golden Space Needle մրցանակին՝ որպես լավագույն ռեժիսոր[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinokalender.com/film3330_o.html
  2. «O (2001)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Lions Gate Entertainment Corp., Form S-2/A». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Long wait is finally over for Tim Blake Nelson's 'O'». Seattle Post-Intelligencer. 2001 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  5. 5,0 5,1 Traister, Rebecca (2000 թ․ նոյեմբերի 13). «The Story of O , Weinstein Style: High-School Othello is Held up». The New York Observer. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Caro, Mark (2001 թ․ օգոստոսի 26). «Story of 'O' is a controversial tale». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  7. Nelson, Tim Blake (2001 թ․ օգոստոսի 26). «FILM; There's a Price You Pay for Getting Too Real: Delay». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  8. Ebert, Roger (2001 թ․ օգոստոսի 31). «O movie review & film summary (2001)». RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին.
  9. 9,0 9,1 Jimenez Murguía, Salvador, ed. (2018). The Encyclopedia of Racism in American Films. Rowman & Littlefield. էջ 430. ISBN 9781442269064. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Caro, Mark (2001 թ․ օգոստոսի 26). «Story of 'O' is a controversial tale». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  11. «O (2001)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  12. «O Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Golden Space Needle History 2000-2009». Seattle International Film Festival (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել